Home » սլայդ » Տիգրան Մուկուչյանի` նոտար կնոջ ունեցվածքը

Տիգրան Մուկուչյանի` նոտար կնոջ ունեցվածքը

collageՄԿԸՀ  նախագահ` Տիգրան Մուկուչյանի կինը`  Իննա Շահնազարյանը, ունի  հետևյալ կեսագրությունը. 1992 թվականից մինչև 1997 թվականը սովորել է Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի Միջազգային հարաբերություններ և թարգմանչություն ֆակուլտետը:2006 թվականին ավարտել է Հյուսիսային համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը:1997 թվականից մինչև 1998 թվականը աշխատել է <<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ-ում , որպես գործավար:1998 թվականից մինչև 1999 թվականը աշխատել է <<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ-ում <<Թղթակցային հարաբերություններ>> բաժնում, որպես մասնագետ:2003 թվականից մինչև 2014 թվականը աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության Քանաքեռ-Զեյթուն տարածքային բաժնում , որպես առաջին կարգի մասնագետ:

 Իսկ ահա 2014 թվականից մինչև օրս աշխատում է ՀՀ Արդարադատության Նախարարության Երևան քաղաքի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար: Նշենք, որ  2015 թ.-ի բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնուն, նրա հետ համատեղ ապրող ծնողին, չափահաս և չամուսնացած զավակին սեփականության իրավունքով  պատկանող գույքի և եկամուտների հայտարարագրում լրացված են հետևյալ բաժինները: Բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու դրամական միջոցները բաժնում նշված է, որ Իննա Շահնազարյանը հարկային տարվա սկզբում հայտարարագրել է 825,000.00 ՀՀ դրամ և 8,500.00 ԱՄՆ դոլար, իսկ տարվա վերջում  1,390,000.00 ՀՀ դրամ և 12,300.00 ԱՄՆ դոլար, իսկ ահա Բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու եկամուտները հարկային տարում, որպես Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ ամբողջ հարկային տարվա համար նշված է 7,344,830.00 ՀՀ դրամ:

 Նշենք նաև, որ վերջինս մինչև նոտար նշանակվելը հայտարարագրել է 347,000.00 ՀՀ դրամ և 4,750.00 ԱՄՆ դոլար, իսկ հարկային տարում ստացած  եկամուտները , որպես աշխատանքի վարձատրություն,  հայտարարգրված են 384,000.00 ՀՀ դրամ:

Դիտվել է 3,818 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy