Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միլիոնատեր նախագահը

ռոբերտ նազարյան8«Ռոբերտ Նազարյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն է 2008 թվականից»:

Այս օրերին հասարակությունը սպասում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾՀԿ) կողմից էլեկտրաէներգիայի թանկացման հայտի ուսումնասիրության եզրակացությանը:

Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմել է ՀԾՀԿ-ին՝ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման հայտով:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գրեթե միշտ հանրային ծառայություններին վերաբերվող բոլոր որոշումները կայացրել է այս կամ այն ընկերության օգտին: Ուստի այս հանձնաժողովի նկատմամբ հասարակության մեջ միանշանակ վերաբերմունք չկա:

Politik.am-ը ստորև կներկայացնի  հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի ունեցվածքը, որից հետո, հավանաբար, ՀԾԿՀ-ի ղեկավարի և հանձնաժողովի նկատմամբ  հասարակությունն իր վերաբերմունքը կհստակեցնի:

Ռոբերտ Նազարյանը  բարձրաստիճան պաշտոնատար անձնանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն, ունի  11 միլիոն դրամ և 112 հազար ԱՄՆ դոլար:

Նազարյանի եկամուտները հարկային տարում կազմել է  10 միլիոն 38 հազար 583 դրամ:

Ուշագրավ է, որ Ռոբերտ Նազարյանի կինը` Սվետլանա Խառատյանը, ի տարբերություն ամուսնու,   ունի 2 միլիոն դրամ և 300 հազար ԱՄՆ դոլար: Բացի այս Սվետլանա Խառատյանն ունի նաև տրված փոխառությունները, որոնք 24.4 հազար ԱՄՆ դոլար եկամտաբերություն են ապահովում:

Ֆինանսական նման կարողություն ունեցող ամուսինները հետաքրքիր է, որ չունեն սեփական շարժական և անշարժ գույք, սակայն պարզից էլ պարզ է, որ հնարավոր է սեփականությունը  պարզապես  այլ անձանց նունով գրանցել:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Նազարյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն է 2008 թվականից:

Լուսանկարը` Photolure-ի:

 


Այս թեմայով