Ռուբեն Գալչյանի քարտեզների ցուցահանդեսը Երևանի Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում (Photo)


թ1Մայիսի 16-ին  «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն ամեն տարի անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա նախօրեին:
Միջոցառման համար ընտրվել է «Թանգարաններ՝ հիշողության վկաներ» խորագիրը: Հայաստանի տարածքից դուրս ևս իրականացվելու են միջոցառումներ՝ արտերկրի դեսպանություններում և կենտրոններում: Լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը՝ շեշտելով, որ թանգարաններն անմասն չէին կարող մնալ տարվա խորհրդից՝ Հայոց ցեղասպանության տարելիցից:
«Տարբեր երկրներում «Հայաստանը քարտեզներում» խորագրով շնորհանդեսներ կլինեն: Բոլոր թանգարաններն աշխատել են լավագույնս ներկայացնել ծրագրեր՝ համերգներ, բեմականացումներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ»,-ասաց նա:
Ա. Սամուելյանը հայտնեց, որ հատուկ «Թանգարանների գիշեր» ծրագրի համար բոլոր այցելուները կարող են գրանցվել և միանալ Firechat հավելվածին: Այն միավորում է այցելուներին և հնարավորություն ստեղծում կիսվել օրվա իրադարձություններով, տեղեկանալ, թե ինչ է կատարվում այլ թանգարաններում:
Միջոցառմանն այս տարի մասնակցելու է 111 թանգարան Հայաստանից և Արցախից: Խոսենք մի շատ հետաքրքիր ու յուրահատուկ ցուցահանդեսի մասին,որը բացվել է Երևանի Կոմիտաի թանգարան-ինստիտում,որտեղ ներկայացված են ՀՀ  դեսպանություններում «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակներում բացվող Ռուբեն Գալչյանի «Հայացք Հայաստանի պատմությանը  քարտեզագրական փաստաթղթերի  միջոցով»: Ցուցահանդեսի նպատակն է այցելուին ներկայացնել քարտեզներ,որոնց վրա հնարավոր է հայոց պատմության որոշ դրվագներ`արձանագրված ու պատկերված հունա-հռոմեական ,լատին,իսլամական և արևմտյան քարտեզագիրների ու աշխարհագրագետների ձեռքով:Այստեղ ներկայացված քարտեզները հավաքված են համաշխարհային ճանաչում ունեցող աղբյուրներից և հավաքածուներից ,որոնցից մի քանիսը համեմատաբար նոր են,իսկ երկուսը հատուկ գծված են այս ցուցահանդեսի համար:Ցուցահանդեսի 61 քարտեզների և դրանց պատմական տեղեկությունների մասին լրացուցիչ տեղեկությունները զետեղված են նաև նույնանման գրքում: Ցուցահանդեսի ընթացքում տեղի ունեցավ նաև համանուն գրքի շնորհանդես ու դասախոսություն,որի ընթացքում հեղինակ ու օրվա բանախոս Ռուբեն Գալչյանը բոլորին համառոտ ներկայացրեց Հայաստանի տարածքն ու կարգավիճակը հնագույն շրջանից մինչև նորանկախ հանրապետություն: Այսպիսով` Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը հիշատակվող տարում, ցուցահանդեսում ներկայացված քարտեզները փաստում են,որ անհնար է ոչնչացնել ու ջնջել մի ամբողջ ժողովուրդ,որը ցեղասպանների բուն նպատակն էր հանդիսանում: Չնայած որ հայերը կորցրեցին իրենց պատմական հողերի մեծ մասը,սակայն այսօր հայ ժողովուրդն ու Հայաստանը իրենց արժանի դերն են գրավում աշխարհի քաղաքակիրթ ազգերի շարքին:

թ1

թ2թ3թ4թ5թ6թ7թ8թ9թ10Գարիկ Ավետիսյան:

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի

Դիտվել է 37 անգամ
 


Այս թեմայով