348 միլիոն. գեներալ Մանվելի կարողությունը

manvel-grigoryan+++Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ պաշտոնյաները կարողանում են միլիոններ դիզել` չզբաղվելով բիզնեսով: Նման գործչի լավագույն օրինակը գեներալ Մանվել Գրիգորյանն է: Ըստ իր պաշտոնական կենսագրության նա 1988 թվականից մինչև 2008 թվականը զինվորական է եղել: Միևնույն ժամանակ չի զբաղվել, որևէ այլ գործունեությամբ: Սակայն պարզվում է Մանվել Գրիգորյանը իրական միլիոնատեր է:

Այսպես, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարգրի  նրա դրամական միջոցները կազմում են 348 միլիոն դրամ, 45 հազար դոլար, 45 հազար եվրո: Նա նաև 2015 թվականին 170 միլիոն դրամ փոխառություն է հանձնել և հետ ստացել նույն տարում: Եկամուտները կազմել են 157 միլիոն դրամ:

Այս ամենը հետարքիր է հատկապես  Վահան Բադասյանի պատասխանատու հայտարարությունից հետո, ըստ որի Մանվել Գրիգորյանը  «զբաղվել է թալանով»: Հիմա եթե Բադասյանի ասածը ճշմարտություն չէ, այդ դեպքում գեներալ Մանվելը պետք է ներկայացնի, թե որտեղից իրենց այդ միլիոնները:

 

Դիտվել է 1,188 անգամ
 


Այս թեմայով