Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » 337 միլիոն, 2 բնակարան, 2 առանձնատուն. դատավորի և նրա կնոջ ունեցվածքը

337 միլիոն, 2 բնակարան, 2 առանձնատուն. դատավորի և նրա կնոջ ունեցվածքը

merPolitik.am-ը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել դատավորների և դատարանների նախագահների ունեցվածքը: հանրությանը համար շարունակում է գաղտնիք մնալ, թե այս անձիք ինչպես են կարողանում պետական պաշտոն զբաղեցնելով լուրջ դրամական միջոցներ են կուտակել: Եվ դա այն դեպքում, որ նրանց արգելված է զբաղվել բիզնեսով:

Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է ԴԱՎԻԹ ՀՐԱՉՅԱՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ  Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահը: Երիտասարդ դատավորը ոչ միայն կարողացել է սրնթաց վերելք ապահովել իր կարիեռայում, այլ նաև այս տարիներին զբաղեցնելով պետական տարբեր պաշտոններ պատկառելի կարությունուն դիզել:

Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարգրի 2015 թվականին նրա դրամական միջոցները կազմել են` 190 000 ԱՄՆ դոլար (կամ 90 միլիոն դրամ) և 12 միլիոն դրամ: Նույնտարում ան հայտարարգրել է նաև  MITSUBISHI PAJERO 3.8 մակնիշի ավտոմեքենա:

Դատարանի նախագահը հայտարարգրել է նաև 2 բնակարան բազմաբնակարան շենքում, երկու առանձնատուն, երկու ավտոտնակ և մեկ ոչ բնակելի շինություն բազմաբնակարան շենքում:

Սակայն հետարքիր է, որ նրա կինը` Ռուզաննա Մանթաշյանը, որևէ տեղ չաշխատելով իր ամուսնուց շատ ավելի դրամական միջոցներ է կուտակել: Նույն հանձնաժողովին ներկայացրած հայտարարգրի համաձայն դատարանի նախագահի կնոջ դրամական միջոցները կազմել են` 457 հազար ԱՄՆ դոլար (կամ 220 միլիոն դրամ) և 15 միլիոն դրամ:

Ի դեպ պետք է նկատել, որ մինչ 2016 թվականին դատարանի նախագահ նշանակվելը նա աշծատել է դատախազությունում և տարբեր դատարաններում: չի զբաղվել բիզնեսով և հետևաբար չէր կարող նման կարողություն կուտակել սեփական քրտինքով:

Դիտվել է 1,124 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy