33 մլն դրամ՝ ՀՀ նոր Սահմանադրության տպագրության համար

bf37c1426f336deb21455d718b7a1ad5-472x265Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է ՀՀ նոր Սահմանադրությունը 100 հազար օրինակով հրապարակել և այդ նպատակով 2015 թվականի երկրորդ կիսամյակում 33 մլն դրամ հատկացնել Արդարադատության նախարարությանը:

Գումարը կհատկացվի 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով):

Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պետք է Սահմանադրության օրինակները բաժանեն պետական բոլոր կառույցներին, գերատեսչություններին, բոլոր մարզպետարաններին:

Դիտվել է 40 անգամ
 


Այս թեմայով