33-ամյա կապիտան Բ.-ն մի քանի շարքայինների հարկադրել է իր հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել

af381916f549b08dca58404e3a36938cՎերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց  նախկին զինծառայող, 33-ամյա կապիտան Բ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հունիսի 27-ին, ժամը 23-ի սահմաններում կապիտան Բ.-ն աշխատասենյակ է տարել շարքային Գ.-ին, վերջինիս օգնություն կանչելու հնարավորությունից զրկելու նպատակով փակել է սենյակի դուռը, Գ.-ի դիմադրությունը հաղթահարելու նպատակով բռնություն է գործադրել նրա նկատմամբ ու նրա կամքին հակառակ ստիպել է, որ նա կատարի սեքսուալ բնույթի գործողություններ:

Նույն արարքը նույն զինվորի նկատմամբ կապիտան Բ.-ն կրկնել է 2014 թվականի հուլիսի 12-ին, գիշերվա ժամը 3-ի սահմաններում, ինչպես նաև օգոստոս ամսվա ընթացքում:

2014 թվականի նոյեմբերի 2-ին, ժամը 14-ի սահմաններում կապիտան Բ.-ն հանգստի սենյակ է տարել շարքային Դ.-ին, բռնություն է գործադրել նրա նկատմամբ, կասեցրել է նրա դիմադրությունը և նրա կամքին հակառակ՝ ստիպել է կատարել սեքսուալ բնույթի գործողություններ:

2014 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 18-ը կապիտան Բ.-ն ստիպել է շարքային Մ.-ին՝ կատարել սեքսուալ բնույթի գործողություններ: Այս զինվորի դիմադրությանը ի պատասխան՝ կապիտանը տվել է հայհոյանքներ:

Բազմադրվագ գործով մեղադրվող կապիտան Բ.-ն դատարանում իրեն մեղավոր է ճանաչել լիովին, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Տուժողները նրա նկատմամբ բողոք կամ այլ պահանջ չեն ներկայացրել, չեն առարկել դատաքննության արագացված կարգի դեմ:

Դատարանն ապացուցված է գնահատել, որ կապիտան Բ.-ն տուժողների՝ իրենից կախվածությունն օգտագործելով, նրանց հարկադրել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն, զորամասում զինծառայողին վիրավորանք է հասցրել, չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, կատարել է իշխանազանցություն…

Կապիտան Բ.-ն ժամանակին պարգևատրվել էր պատվոգրերով, հոբելյանական մեդալներով…

Բ.-ի կողմից կատարված առավել ծանր հանցագործությունների համար օրենքով նախատեսված առավելագույն պատիժը 10 տարի ազատազրկումն է:

Ամբողջական նյութը այստեղ

Դիտվել է 457 անգամ
 


Այս թեմայով