Կուրսանտները հետևել են, թե ինչպես են սպանում իրենց ընկերոջը. ՊՆ դժբախտությունը

19.01.8Այս տարվա հունվարի 29-ին սահմռկեցուցիչ դեպք էր տեղի ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը սպանվել էր համածառայակիցների գործողությունների առանձին դաժանության հետևանքով:
Նախաքննության արդյունքներով` քննիչը հիմնավորված է համարել, որ կազմակերպված խումբը գործել է առանձին դաժանությամբ՝ կուրսանտին զրկելով անգամ որևէ կերպ օգնություն կանչելու հնարավորությունից. մասնավորապես՝ փակել են բերանը, անշարժացրել։

Մասնավորապես՝ մի քանի այլ զինծառայողներ բռնել են անկողնում պառկած կուրսանտի ոտքերը և ձեռքերը, փակել բերանը՝ զրկելով օգնություն կանչելու հնարավորությունից, ապա սուր կտրող -ծակող գործիքով կտրել նրա աջ նախաբազկի արմնկափոսի երակը, որին հաջորդել են հարվածներ կուրսանտի կրծքավանդակին և դեմքին, այնուհետև սեղմելով պարանոցը՝ կոտրել են կուրսանտի ենթալեզվային ոսկորը։

Ապա հագցրել են կուրսանտի հագուստները և տեղափոխել զորամասի մարզահրապարակ, որտեղ և պտտաձողից կախել են այս դաժան գործողությունների արդյունքում շնչահեղձությունից մահացած Հայկազ Բարսեղյանին:

Երեկ Հայկազ Բարսեղյանի հայրը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ցնցող բացահայտում է իրականացրել: Պարզվում է, երբ համածառայակիցները դաժանաբար սպանել են կուրսատնին, նրա սենյակիցները թվով վեց կուրսատ հետևել են, այդ մաբողջ ընթացքին:

Սա իրապես մտորելու տեղիք է տալիս մեզ բոլորիս: Ինչպիսի դաստիրակություն են ստացել նրանք ռազմական ակադեմիայում, որ նման վարք են դրսևորել: Ինչպես հայրն է ներկայացրել՝ նրանք վախեցել են սեփական կյանքերի համար: Սա իրապես մեր բոլորի դժբախտությունն է և ցույց է տալիս մեր բանակի թույլ կողմը: Ինչպես կարող էին Հայկազ Բարսեղյանի ընկերները հանգիստ նայել, թե ինչպես են իրենց ընկերոջը սպանում: Սպանում են իրենց կողքին, սառնասրտորեն և անմարդկային կերպով: Հիմա այդ կուրսանտները, եթե դառնան սպա, ապա ինչպես են իրենց զինվորներին պաշտպանելու, ինչպես են նրանց օրինակ ծառայելու: Այս դեպքում ՊՆ-ն ունի մեկ անելիք այդ վեց կուրսանտներին պետք է հեռացնի և թույլ չտա նրանց կրել սպայի ուսադիրներ: Հակառակ դեպքում մենք սխալ օրինակ կտանք մեր զինվորներին և այդ օրինակը անդառնալի հետևանքներ կունենա մեր երկրի և ժողովրդի համար:

Դիտվել է 408 անգամ
 


Այս թեմայով