300 միլիոն դրամի խախտում է հայտնաբերել

Ishxan-Zaqaryan1Գործադիր մարմնի նիստի մեկնարկին  ՀՀ  վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց  Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին ներկայացրել սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչի  հետ կապված ուսումնասիրությունների արդյունքները:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 300 միլիոն դրամի չարաշահում.  «Վերահսկիչ պալատը ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ խոշոր  հանգստյան գոտիներ համարվող Ծաղկաձորի, Դիլիջանի, Արտավանի,  Աղվերանի, Արզնիի և Հանքավանի ընտրանքային կարգով ուսումնասիրված հյուրանոցներում և  հայտնաբերել է շուրջ 300 միլիոն դրամի տարբեր տիպի խախտումներ»:

Զաքարյանն ասաց, որ  Ծաղկաձորում ՎՊ-ն ուսումնասիրել է  21 հանգստյան տներ և  հյուրանոցներ և  հայտնաբերել  128 միլիոն 681 հազար դրամի խախտում, Ջերմուկ քաղաքում՝ 13 հանգստյան տներ ու  հյուրանոցներ և հայտնաբերվել է 62 միլիոն 432 հազար դրամի խախտում, Դիլիջանում ուսումնասիրվել է 7 հանգստյան տուն ու հյուրանոց և հայտնաբերվել է 44 միլիոնի խախտում:

Դիտվել է 287 անգամ
 


Այս թեմայով