ՀՀ իշխանությունները դեռ չեն որոշել ով կդատի Պերմյակովին

permyakwv«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ ռուսական կողմը համաձայնել է Հայաստանի իրավապահներին հանձնել գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության քրեական գործը: Այսպիսով, որոշվել է, որ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող, ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի կունենա Հայաստանի դատարանում:

Մասնավորապես «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դատավարությունը պետք է տեղի ունենա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Կոնկրետ դատավորի հարցը ՀՀ իշխանությունները դեռ չեն որոշել: Այդ հարցը, թերևս կկոնկրետանա այն ժամանակ, երբ պաշտոնապես տեղի կունենա քրեական գործի ամբողջական փոխանցումը, և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մեղադրական եզրակացությունը կկազմվի և կուղարկվի դատարան: Իսկ թե որտեղ կկրի իր պատիժը Պերմյակովը, դեռ հստակ չէ:

 


Այս թեմայով