Ոստիկանությունը 3 օր է խնդրել

Ոստիկանությունը 3 օր է խնդրելՀունիսի 23-ի միջադեպի կապակցությամբ հարկ ենք համարում հանրությանը տեղեկացնել, որ Օմբուդսմենի կողմից սահմանված ժամկետներում այս պահի դրությամբ ստացել ենք 3 գերատեսչություններին ուղղված հրատապ գրությունների պաշտոնական պատասխանները:  Այս մասին Politik.am-ը տեղեկացավ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից:«Այսպես.

Հատուկ քննչական ծառայության պատասխանը, ըստ որի՝ լրագրողների եւ ցույցի մասնակիցների նկատմաբ կիրառված բռնությունների վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների հիման վրա այս պահին դեռեւս նյութեր են նախապատրաստվում:

Առողջապահության նախարարությունից Օմբուդսմենին տեղեկացրել են, որ հունիսի 23-ին Շտապբուժօգնությունը ստացել է 27 կանչ, որից 21-ն ավարտվել է հոսպիտալացումով։ 6 քաղաքացի բժշկական օգնություն է ստացել տեղում։ Հունիսի 24-ին ստացվել է 12 կանչ, որից 1-ն ավարտվել է հոսպիտալացումով, իսկ 11 քաղաքացի բժշկական օգնություն է ստացել տեղում։ Ինչ վերաբերում է ակտիվիստներից մեկի նկատմամբ առաջին բժշկական օգնության ոչ պատշաճ ցուցաբերման դեպքին՝ Նախարարությունից հայտնում են, որ տեսանյութում պատկերված անձը քաղաքացիական բժշկական հաստատության աշխատակից չէ, սակայն, այնուամենամենայնիվ, նա բժշկին հարիր կարեկցանք, գթասրտություն և հոգատարություն չի դրսևորել։ Հավելենք, որ այս պահին Օմբուդսմենի աշխատակազմը ճշտում է տվյալ անձի ինքնությունը:

Մեր հրատապ գրությանն ի պատասխան՝ Ոստիկանությունից խնդրել են հարցադրումներին պատասխանել մինչեւ հուլիսի 5-ը՝ պայմանավորված հանգամանքների լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտությամբ:

Օմբուդսմենի որոշումը կկայացվի Ոստիկանության պաշտոնական պատասխանից հետո՝ հնարավորինս սեղմ ժամկետում»,- ասված է գրառման մեջ:

Դիտվել է 315 անգամ
 


Այս թեմայով