Սահմռկեցուցիչ կադրերը ծննդատան ողբերգական դեպքից (Video)

Առաջին կադրերը ծննդատան կրակոցներիցԱրդեն տեղեկացրել ենք, որ այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է գրանցվել Երևանում: Ամուսինը, այցելելով Հանրապետական հիվանդանոցի ծննդատուն, իր մոտ եղած հրազենով կրակել է կնոջ վրա, այնուհետև, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել:

1982 թ. ծնված Հայկ Վարդանյանը ժամը 10.10-ի սահմաններում նշված հիվանդասենյակում կրակել է իր կնոջ` 1988 թ. ծնված Մ. Ասատրյանի ուղղությամբ, ապա ինքնասպան եղել:  

ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է.

«Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ տուժած կինն անմիջապես տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ կատարվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները, այդ թվում լաբորատոր, գործիքային, համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություններ:

«Հայտնաբերվել են բազմաթիվ, գնդակային, բեկորային վիրավորումներ ուսահոդի, պարանոցի, ծոծրակային շրջանում: Հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարաբերական կայուն, ներկայումս գտնվում է վիրասրահում»,- մանրամասնեց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով բժշկական տնօրեն Արսեն Գրիգորյանը:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, մասնագիտական խմբի հետ այս պահին գտնվում են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում»:

 

Դիտվել է 5,342 անգամ
 


Այս թեմայով