Նոր սկանդալ է հասունանում. 200 մլն դոլարի վարկի վավերացումն ԱԺ-ում փակ է քննարկվելու

նկարՍերժ Սարգսյանը ևս մեկ քայլի է դիմում, որը կրկին Հայաստանի հաշվին:

 

Politika.am: ՓԱՍՏ: Այսօր կառավարության պաշտոնական կայքը տեղեկացրեց,  որ հուլիսի 2-ին ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրելու «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի վավերացում:

«Ժամանակ» թերթն այսօր գրել է, որ իր տեղեկություններով՝ ՌԴ կողմից ՀՀ ԶՈՒ համար սպառազինություն ձեռք բերելու համար ՀՀ-ին տրամադրվող 200 մլն դոլարի արտոնյալ վարկից 50 մլն դոլարը տրամադրվելու է ՀԷՑ-ին, որպեսզի մարի էլեկտրաէներգիայի արտադրողներին ունեցած իր 23 մլրդ դրամի պարտավարությունները:

Politik.am-ի տեղեկություններով հրավիրվող արտահերթ նիստը իշխանություններն ամեն կերպ փորձելու են փակ անցկացնել, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները չկարողանան հանրամատչելի ձևով իրենց տեսակետը ներկայացնել:

Իշխանությունները այս նոր վարկային պարտավորությամբ Հայստանի քաղաքացիների հաշվի կրկին ինչ-որ մի ընկերության  համար պարտքեր կուտակել: Որքան էլ  ռուսական վարկը արտոնյալ պայմաններով տրամադրվի, միևնույնն է այն պետք է փակվի Հայստանի քաղաքացիների հաշվին:

Ստացվում է այնպես, որ Սերժ Սարգսյանը Բաղրամյան պողոտայում կատարվող իրադարձությունները մեղմացնելու համար ևս մեկ քայլի է դիմում, որը կրկին Հայաստանի հաշվին:

Դիտվել է 640 անգամ
 


Այս թեմայով