Արա Աբրահամյանը մեկ օրում երկու անգամ նախագահական է մտել

ara«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը տեղի է ունեցել Արթուր Բաղդասարյանի որդու նշանադրությունը: Հարսնացուն «Բելաջիո» խանութի սեփականատեր, երկար ժամանակ մաքսային համակարգում աշխատած Արմեն Ստեփանյանի դուստրն է: Հատուկ դրա համար Հայաստան է եկել Արա Աբրահամյանը, որը վերջերս դարձել է Արթուր Բաղդասարյանի որդու քավորը: Ի դեպ, Արա Աբրահամյանը մեկօրյա այցի ընթացթում 2 անգամ հանդիպել է Սերժ Սարգպանին: Քննարկման թեմաները պտտվել են Հայաստանում ընթացող զարգացումների շուրջ, Աբրահամյանն ինչ-ինչ մեսիջներ է տարել Ռուսաստան, ըստ ամենայնի՝ անձամբ «ցար ի բոգին», գաղտնիք չէ, որ Արա Արշավիրովիչն ՝«ասոբո պրիբլիժոն կ իմպերատորու։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 227 անգամ
 


Այս թեմայով