Ես Սերժ Սարգսյանի կողմից եմ առաջադրվել

Ես Սերժ Սարգսյանի կողմից եմ առաջադրվելԵս ինձ թույլ չեմ տա մտնել մարդկանց տներն ու ձայն մուրալ: 

«Ժողովուրդ» թերթը գրում է.«Այն, որ Հայաստանում ամեն ինչ նախագահական նստավայրում է որոշվում, վաղուց հայտնի իրողություն է: Բայց որ այդ հարցերն արդեն իջել են «ԺԷԿ»-ի պետի մակարդակի, ինչ-որ առումով նորություն է:

Օրինակ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում հունիսի 7-ին պետք է տեղի ունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Թեկնածուներից մեկը` Արծրուն Ղարիբյանը, որը ՀՀԿ-ական է և գործող գյուղապետն է, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հպարտությամբ հայտարարեց, որ ինքը համագյուղացիներին համոզելու կարիք չունի: «Ես Սերժ Սարգսյանի կողմից եմ առաջադրվել: Ես ինձ թույլ չեմ տա մտնել մարդկանց տներն ու ձայն մուրալ: Իրենք (մրցակիցները) առաջին անգամ են քաղաքականության մեջ, մտնում են մարդկանց տները ու խաբելով խոստումներ են տալիս»,- ասել է Արծրուն Ղարիբյանը:

Եվ, իսկապես, ինչ կապ ունի, թե գյուղացիներն ինչ են մտածում, ում կընտրեն, կարևորը ինքը Սերժ Սարգսյանի «մարդն» է: Իսկ հետաքրքիր է՝ համատիրությունների պետերին, հոսանքի տեսուչներին և «ջրի մարդուն» է՞լ է Սերժ Սարգսյանը որոշում»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 63 անգամ
 


Այս թեմայով