Սերգո Կարապետյանը կաթի փոշի՞ է ներկրում

սերգո կարապետյանՈւկրաինայից ներկրվում է կաթի փոշի՝ մեկ կիլոգրամը 1,7 դոլարով:

Politik.am: ԽՆԴԻՐ: Անցնող շաբաթ ԱԺ-ում քննարկման էր դրված  2014 թվականի պետբյուջեի կատարողականը: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանին հարցրել էր կաթի մթերման խնդրից:

Բանն այն է, որ վերջին շրջանում կաթ վերամշակողները մթերոմ չեն իրականացնում: Պատգամավորը  նշեց, որ գյուղացիներից կաթի մթերում չի իրականացվում, քանի որ վերամշակողները փոշի կաթ են գնում և ավելի «էժան կաթ» են ստանում:

«Ուկրաինայից ներկրվում է կաթի փոշի՝ մեկ կիլոգրամը 1,7 դոլարով, ես հիմա ուզում եմ  իմանալ, էդ ով է այդ արտոնյալ ներկրողը, ում դեմը չենք կարողանում առնել»,- նկատել էր պատգամավորը: Այս դիտարկումներին ի պատասխան՝ գյուղատնտեսության փոխանախարրը նշել էր, որ  45 տոննա կաթի փոշի է  ներկրվել Հայաստան.«Հավանաբար շահեկան վիճակ չի ապահովում մաքուր կաթ մթերող ընկերությունների համար»,- ասել էր Սամվել Գալստյան:

Politik.am-ի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մեկ կիլոգրամ կաթի փոշուց հնարավոր է ստանալ 12 լիտր կաթ: Վերջին օրերի միջանացված փոխարժեքով  1 ԱՄՆ դոլարն արժե 470 ՀՀ դրամ, իսկ 1.7 դոլարով կարելի է գնել 799  ՀՀ դրամ: 1 կիլոգրամ կաթի փոշուց, որն արժե 799 դրամ հնարավոր է ստանալ 1 լիտր կաթ 66 դրամ արժեքով:

Այսինքն, մեկ լիտր կաթը վերամշակողը ստանում է 66 դրամով՝ գումարած վերամշակման ծախսերը, որոնք 4 դրամից ավել չեն կազմում (մեկ կլոգրամի համար):

Փաստորեն մեկ լիտր կաթ ստանալու համար վերամշակողը ծախսում է 70 դրամ գումար և դա է հիմնական պատճառը, որ հրաժարվում են գյուղացիներից կաթ մթերել 140-150 դրամով:

50 տոկոս էժան կաթից (փոշի կաթ) դժվար թե հրաժարվի որևէ տնտեսվարող, մնում է պարզել՝ ինչպե՞ս է հնարավոր հայկական շուկա  հասցնել 1.7 դոլոր արժողությամբ փոշի կաթը: Փոշու կաթի վաճառքով զբաղվողները հանրապետությունում մեկ կիլոգրամ փոշին վաճառում են միջինը 2000 դրամից ոչ ավելի:

Իսկ թե ով է այն արտոնյալը, որ Հայաստանում փոշի կաթը կարող է վաճառքի հանել 799 դրամ/կիլոգրամը գնով, գյուղատնտեսության փոխնախարարը չի պատասխանել: Լրագրողական հետաքննության արդյունքում կարո՞ղ է պարզվի, որ հենց գյուղատնտեսության նախարարն է փոշի կաթի ներկրմամբ զբաղվում: Եթե այս դիտարկումն անհիմն է, ապա ինչու գյուղատնտեսության փոխնախարարը չի ասում, թե ով է Հայաստան  ներկրում կաթի փոշի:

Բացի այս սպառողների շահերի պաշտպանության ուղղությամբ բացահայտ անգործություն կա, քանի որ փոշի կաթը երբեք չի կարող փոխարինել բնական կաթին: Հայստանի սպառողները այլև հնարավորություն չեն ստանում բնական կաթից ստացված կաթնամթերք օգտագործելու, քանի որ վերամշակողներին շահեկան է փոշի կաթ գնելը, իսկ ներկրողին, բնականաբար, ավելի շահեկան նման բիզնես իրականցնելու համար:

Հերիք չի, որ Հայաստանում շաքարավազը մի հոգի է ներկրում, բանանը՝ մի հոգի,  դեղորայքը՝ մի հոգի, հիմա էլ կաթի փոշի՞ն է մի հոգի ներկրում, որի արդյուքնում տուժում են և´ գյուղացիները, և´ սպառողները:

Ակնկալում ենք Գյուղատնտեսության նախարարության պարզաբանումը:

 


Այս թեմայով