Home » ՄԱՄՈՒԼ » Րաֆֆի Հովհաննիսյանը հնարավոր է մշտական բնակություն հաստատի Արեւմտյան Հայաստանում

Րաֆֆի Հովհաննիսյանը հնարավոր է մշտական բնակություն հաստատի Արեւմտյան Հայաստանում

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում գյումրեցիներին ոտքի կանգնելՆա բազմաթիվ խնդիրներ ունի այնտեղ լուծելու, բայց առաջնահերթն, անշուշտ, Արեւմտյան Հայաստանի ազատագրումն է, որը մեր ազգի երազանքն է:

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժառանգություն» կուսակցության լավատեղյակ աղբյուրը մեզ փոխանցեց, որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը գրեթե մեկ ամիս է՝ գտնվում է Արեւմտյան Հայաստանում: Ըստ ամենայնի, Հովհաննիսյանը Արեւմտյան Հայաստանում կմնա դեռ երկար ժամանակ եւ հնարավոր է՝ նույնիսկ մշտական բնակություն հաստատի այնտեղ:

Մեր հարցին՝ ինչո՞վ է զբաղված Հովհաննիսյանը Արեւմտյան Հայաստանում, մեր զրուցակիցը տարակուսած պատասխանեց. «Նա բազմաթիվ խնդիրներ ունի այնտեղ լուծելու, բայց առաջնահերթն, անշուշտ, Արեւմտյան Հայաստանի ազատագրումն է, որը մեր ազգի երազանքն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 40 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy