«Արտֆուդ»-ը դատի է տվել Ներսիկ Նազարյանի որդուն

«Արտֆուդ»-ը դատի է տվել Ներսիկ Նազարյանի որդուն«Արտֆուդ» ՍՊԸ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պահանջելով Արմեն Նազարյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնել:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երբ Ներսես Նազարյանն ազատվեց Երևանի ոստիկանապետի պաշտոնից, տարբեր ընկերություններ, «ատամները սրած», հարձակվեցին նրա որդուն պատկանող ընկերության վրա:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ 2015թ մարտի 25-ին Արտաշատի պահածոների գործարան ԲԲԸ-ն դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Արմեն Նազարյանի ընկերությունից պահանջելով բռնագանձել 12 միլիոն 741 հազար դրամ:

Բացի այդ՝ 2015թ ապրիլի 9-ին «Արտֆուդ» ՍՊԸ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պահանջելով Արմեն Նազարյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնել ։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 124 անգամ
 


Այս թեմայով