Էդվարդ Նալբանդյանը՝ Բրազիլիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Էդվարդ Նալբանդյանը՝ Բրազիլիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասինԱրտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Բրազիլիայի Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

Շարունակվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացը։

Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը։

Այս բանաձևի ընդունմամբ Բրազիլիան նշանակալից քայլ կատարեց՝ ի նպաստ ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին։

Դիտվել է 11 անգամ
 


Այս թեմայով