ՀԾԿՀ-ն պարզել է. ՀԷՑ-ը մալուխներ գնում է շուկայականից 30-40 տոկոսով թանկ գնով

հծկհ1Առաջիկայում ՀԾԿՀ–ն քննարկելու է սակագինը արդեն 17 դրամով բարձրացնելու հարցը:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Վերլուծելով«Հայաստանիէլեկտրական ցանցերի» 2013 թվականիներդրումային ծրագիրը՝Հանրայինծառայություններըկարգավորողհանձնաժողովը հանգել էեզրակացության, որ շատ դեպքերում ՀԷՑ–ի ներկայացրած ծախսերնուռճացված են։

Թերթի ձեռքի տակ հայտնված փաստաթղթում ասվում է. «Ընկերության կողմից ձեռք բերված ապրանքների շուկայական գների մոնիթորինգը ցույց է տալիս, որ սարքավորումների ձեռք բերման գները միջինում 20 տոկոսով գերազանցում են շուկայականը»: ՀԷՑ-ի կողմից ձեռք բերված ծառայությունների գները, ըստ ՀԾԿՀ եզրակացության, գերազանցում են շուկայականը մոտ 14 տոկոսով: Հանձնաժողովը նաեւ արձանագրել է որ ՀԷՑ-ի պատվերները կատարող այլ ընկերությունները, օրինակ հաղորդալարեր ու մալուխներ գնում են շուկայականից 30-40 տոկոսով թանկ գնով:

Բայց այս իրավիճակը, հանձնաժողովի կարծիքով, ընդամենը աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպման հետեւանք է ոչ ավելին։ Եվ ահա այսպիսի պատկեր աչքի առաջ ունենալով. ՀԾԿՀ-ն անցած տարվա օգոստոսին սեփական նախաձեռնությամբ բարձրացրեց էլէներգիայի սակագինը 4 դրամով։

Հիշեցնենք, առաջիկայում ՀԾԿՀ–ն քննարկելու է սակագինը արդեն 17 դրամով բարձրացնելու հարցը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով