Սա իսկական լրբի շառ է

Սա իսկական լրբի շառ էՄիջազգային տարաբնույթ հարաբերություններում ես երբեւէ լկտիության ու լպիրշության այսպիսի խայտառակ դեպքի որեւէ հիշատակման չեմ հանդիպել:

«Ժամանակ» թերթը զրուցել էՀՀՇվարչության նախկինանդամԵրջանիկ Աբգարյանի հետ։

 Պարո՛նԱբգարյան,Էլեկտրաէներգիայիհնարավորթանկացումը նոր բողոքիալիք էբարձրացրել։ ՀԷՑըփաստացիտարիներով զբաղվել էՀայաստանիէներգահամակարգիթալանով՝կուտակելով մոտ քառորդմիլիարդ դոլարի պարտք:Փորձագետները նշում են,որռուսական պետականընկերությունը պետք է հատուցի իր դուստրձեռնարկության գործած սխալների կամհանցագործության համարկամ՝ «գույքպարտքի դիմաց», այն էգույքը եւ ակտիվները հետհանձնի ՀայաստանիԿառավարությանը։ Կիսո՞ւմ եք այս տեսակետը եւ որքանո՞վ է այնիրատեսական։

-Միջազգային տարաբնույթ հարաբերություններում ես երբեւէ լկտիության ու լպիրշության այսպիսի խայտառակ դեպքի որեւէ հիշատակման չեմ հանդիպել: Սա իսկական լրբի շառ է: Ռուսները ոչ մի երկրում չէին համարձակվի այսպիսի խայտառակ վարքագիծ դրսեւորել:

Հայերն այդպես էլ չեն ուզում հասկանալ, որ իրենց նկատմամբ ռուսների այսպիսի վարվեցողությունը պայմանավորված է նրանց կողմից Հայաստանի քաղաքական սուբյեկտ հանդիսանալու եւ իրենց՝ հայերի քաղաքական ու քաղաքացիական հավակնություններ ունենալու լրջությունը չընկալելուց: Ռուսների համար այն առաջնահերթորեն կամազուրկ, վախկոտ, անպատվախնդիր, շահամոլ, խորամանկ, արագ ու հեշտ ձուլվող մարդկային անվտանգ նյութ ու ռեսուրս է: Ռուսների կողմից այսպիսի գնահատականի եւ դրանից բխող վերաբերմունքի արժանանալը հիմնավորապես մեր՝ հայերիս կողմից ավանդական «ազգային անվտանգության» կեղծ ու պատիր վարդապետությանը կառչած մնալու, սեփական ազգային շահերն անտեսելու եւ ռուսների առջեւ ստրկամտության ու շնային հավատարմության մշտական դրսեւորումների արդյունքն է:

Հենց սա էլ այսօր շարունակվում է կոչվել «եղբայրական բարեկամություն»: Պատկերացնո՞ւմ եք, թե ռուսները ինչի՛ տեղ են դրել «խորամանկ» հայերին՝ իրենց թույլ տալով նախ անթաքույց թալանել դոլարի հարյուրավոր միլիոններ, ապա լպիրշաբար պահանջել, որ այդ թալանը ձեւակերպվի որպես Հայաստանի «պարտք» եւ, վերջապես, լկտիորեն առաջարկել էլեկտրաէներգիայի գների կտրուկ բարձրացման միջոցով ու ժողովրդի փողերով մարել այդ «պարտքը»:

Սա որոշակիորեն առնչվում է 90-ակաների վերջին Քոչարյանի ձեռքով հայկական եւ ռուսական ինչ-ինչ ընկերությունների փոխադարձ պարտավորությունների զեղծարարական ձեւակերպմանը՝ որպես Ռուսաստանի հանդեպ Հայաստանի 100 մլն դոլարի հասնող «պետական պարտք», որի հիման վրա էլ սկսվեց Հայաստանի արագացված գաղութացումը:

Հանցագործության կոծկման կամ հարցերի «լուծման» ռուսական այս «տրամաբանության» ոլորտում եմ տեսնում նաեւ ռուս զինվորականների եւ դիվանագետների շրջանակներում նացիստական մոլագար վարքագծի առկայծումների եւ Հայաստանում ռուսական իրավապահների անօրինական առկայության եւ գործունեության բացատրությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 94 անգամ
 


Այս թեմայով