Իշխանությունը որոշել է՝ ինչպես կազմակերպել հարյուր տոկոս համամասնական կարգով ընտրությունների անցկացումը

դավիթ հարությունյանՉի լինի մեծամասնական ընտրակարգ, կլինի համամասնական` «մեծամասնականի շարժիչով»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանությունները որոշել են, թե ինչպես պետք է կազմակերպվեն խորհրդարանական հարյուր տոկոս համամասնական կարգով անցկացվելիք ընտրությունները, որպեսզի օլիգարխ-ֆեոդալների ինստիտուտը շարունակի իր որոշիչ դերակատարությունն ունենալ:

Իշխանությունները նախատեսում են համամասնական ընտրություններն այնպես կազմակերպել, որ երբ ընտրողը իր ձայնը տա տվյալ ընտրատարածքում քաղաքական ուժի կողմից առաջադրված թեկնածուին (որի անունը կլինի ընտրացուցակում), այդ քվեն մեխանիկորեն ստանա կուսակցությունը: Այլ կերպ ասած՝ չի լինի մեծամասնական ընտրակարգ, կլինի համամասնական` «մեծամասնականի շարժիչով»:

Սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովի անդամ, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ քննարկումներում նման տարբերակ քննարկվում է: Բայց այն Սահմանադրությամբ չի կարգավորվելու, այլ ընտրական օրենսգրքով»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 42 անգամ
 


Այս թեմայով