30 մլն դոլար ներդրում Երևանում

30 մլն դոլար ներդրում Երևանում

Այս օրերին մեր աչքի առջև կառուցապատվում և շատ մոտ ապագայում նոր մակարդակի է բարձրանալու Երևանի «Այրարատ» կինոթատրոնի շրջակայքը: Գրում է Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում, մանրամասնելով .

Գործարար Խաչատուր Սուքիասյանն ավելի քան 30 մլն դոլարի ներդրման շնորհիվ Երևանին և երևանցիներին 21- րդ դարի բոլոր չափանիշներին համապատասխանող բիզնես կենտրոն է նվիրում, որն իր մեջ ներառելու է հյուրանոցային համալիր, զվարճանքի տարբեր կենտրոններ, օֆիսային տարածքներ և «Ռոսիա մոլ»-ը, որն արդեն գործում է: Ակնհայտ է, որ Սուքիասյանների ներդրման արդյունքում Երևանի կենտրոնում գտնվող, բայց ոչ բարեկարգ հատվածը ոչ միայն նոր շունչ կստանա, այլև՝ կդառնա Երևանի տուրիստական կենտրոններից մեկը:

Մենք շատ ենք խոսում Հայաստան ներդրումներ բերելու և երկիրը զարգացնելու մասին և ներքին հարգանք,շնորհակալության զգացում պետք է ունենանք այն մարդկանց և ընտանիքների նկատմամբ , ովքեր տնտեսական ծանր վիճակում ներդրումներ են կատարում Հայաստանում՝ ստեղծելով հարկ վճարող ընկերություններ և աշխատատեղեր:

Ես շնորհակալ եմ Խաչատուր Սուքիասյանին՝ իմ հայրենիքն ուժեղացնելու գործում իր ունեցած պատասխանատվության զգացումի համար…

Ի դեպ ժամանակակից բիզնես-կոմպլեքս կառուցելու պրոցեսի ժամանակ Սուքիասյանները չեն քանդել և պահպանել են Այրարատ կինոթատրոնի սովետական շինությունը՝ հարգելով այդ շինության գլխավոր ճարտարապետի հեղինակային իրավունքը, բայց անձամբ իմ կարծիքով այդ շինությունը որևէ ճարտարապետական գլուխգործոց իրենից չի ներկայացնում և հանգիստ կարելի էր ապամոնտաժել այն…

Հիշում եմ, տարիներ առաջ այդ նույն ճարտարապետն ինքն էր բիզնես-համալիր կառուցելու նախագիծ ներկայացրել և իր իսկ «գլուխգործոցը» ձուլել իր նոր
«գլուխգործոցի» կառուցապատման մեջ, իսկ այսօր ներկայացված և արդեն կառուցապատվող տարբերակը անհամեմատ ավելի գեղեցիկ և նորաոճ է, ինչում կարող եք համոզվել յուրաքանչյուրդ՝ համեմատելով էսքիզները…

 


Այս թեմայով