Home » ԺԱՄԱՆՑ » 30 միլիոն, 1 ամենագնաց և առանձնատուն. Սերժ Սարգսյանի կողմից նոր նշանակված դատավորի կարողությունը

30 միլիոն, 1 ամենագնաց և առանձնատուն. Սերժ Սարգսյանի կողմից նոր նշանակված դատավորի կարողությունը

arm147377245730Սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով դատավորներ են նշանակվել. այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 144-րդ հոդվածի 5-րդ, 148-րդ հոդվածի 6-րդ մասերը և Արդարադատության խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 9-ի ԱԽ-19-Ո-16 որոշմամբ ներկայացված առաջարկությունը, ինչպես նաև հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 9-ի ԱԽ-19-Ե-21 եզրակացությունը` որոշում եմ.

Լիլիթ Թադևոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները:

Politik.am-ը կներկայացնի, թե ինչպիսի կարողության է տիրապետում  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նորանշանակ դատավոր Լիլիթ Թադևոսյանը:

Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարգրի Լիլիթ Թադևոսյանի դրամական միջոցները 2015 թվականին կազմել է (աշխատավարձի հետ միասին) ավելի քան 40 միլիոն դրամ, իսկ նրա ամուսնու դրամակն միջոցները կազմել է 37 միլիոն դրամ:

Դատավորը մինչ նոր պաշտոնի անցնելը հայտարարգրել է նաև մեկ առանձնատուն և մեկ մեքենա՝ MITSUBISHI PAJERO 3.0 մակնիշի:

Հետաքրքրական է, որ Լիլիթ Թադևոսյանի կարողությունը 0-ական էր, երբ նա 2012 թվականին նոր էր ստանձնել  Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորիպաշտոնը:

Դիտվել է 1,724 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy