3 մլն դրամ՝ գողացված լոգոյի համար

Երեկ «Դվին» ռեստորանում «Այո»-ի շտաբը կազմակերպել էր դրամահավաք-երեկո՝ Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ծախսերը հոգալու նպատակով: Եվ, ահա, արդյունքում հավաքվեց 205 մլն դրամից ավելի գումար՝ առանց բանկային փոխանցումները հաշվարկելու:

Իշխող ուժը երեկ ներկայացրեց նաև ԱՅՈ-ի լոգոն, որի համար վճարել էր 3 մլն դրամ։

Այսօր սակայն պարզվեց, որ լոգոն իրականում գողացված է։ Այն ստեղծվել է 1991 թվականի անկախության հանրաքվեի համար։ Գրագողության այս փաստը բացահայտել է ՈՉ-ի շտաբի ներկայացուցիչ, իրավաբան Արսեն Բաբայանը։