3 գր սպիտակ, փոշենման զանգված` կալանավորին այ...

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի և ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 17-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձին կարճատև տեսակցության այցելած անձը կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին: 

Ինչպես տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը, վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր 3 գր սպիտակ, փոշենման զանգված:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: