3 տարի հետո ՀՀԿ-ն իշխանության չի լինի

HHk_xmbԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը սահմանադրական բարեփոխումների թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, թե սահմանադրական բարեփոխումներից երեք տարի հետո ՀՀԿ-ի իշխանության չի լինի։ Նրա կարծիքով գործող իշխանությունները չեն կարողանա պահել իրենց դիրքերը.«Դուք ինձ ստիպում եք ասել. 1995թ-ին ընդունվեց առաջին Սահմանադրությունը նախագահական համակարգով՝ ՀՀՇ-ի Սահմանադրությունը և ՀՀՇ-ն հայտարարում էր, որ մինչև 2020 թվական իշխանությունը մենք ենք լինելու: 95թ-ից երեք տարի հետո այդ իշխանությունն արդեն գոյություն չուներ: Տասը տարի հետո դրանից 2005թ-ին ընդունվեց երկրորդ Սահմանադրությունը՝ կիսանախագահական, բոլորն ասում էին, որ սա անում է Ռոբերտ Քոչարյանն իր իշխանությունը երկարացնելու համար: 2005թ-ից երեք տարի հետո Ռոբերտ Քոչարյանն իշխանություն չուներ: Գումարեք ևս 10 տարի կստանաք 2015 թվական, գումարեք ևս 3 տարի՝ կստանաք Շարմազանովի պատասխանը»,-ասաց պատգամավորը:

Դիտվել է 108 անգամ
 


Այս թեմայով