3 նախարար կվերանշանակվեն. «ՀԺ»

կարեն«Հայկական ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ, շուտով կհայտարարվի, որ իրենց պաշտոններում վերանշանակվելու են դաշնակցական երկու նախարարներ՝ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը։

«Նշենք, որ Սփյուռքի նախարարի իր պաշտոնում կվերանշանակվի նաև Հրանուշ Հակոբյանը։ Թերթն արդեն հրապարակել է, որ Հ. Հակոբյանը իր հետ խնամիական կապեր ունեցող Սամվել և Կարեն Կարապետյաններին խնդրել է, որ վարչապետին միջնորդեն իրեն վերանշանակել նույն պաշտոնին գոնե մինչև 2017-ի ԱԺ ընտրություններ»,-հավելել է թերթը։

Դիտվել է 1,774 անգամ
 


Այս թեմայով