2,937.0 մլն ՀՀ դրամ Տնտեսական զարգացման նախարարությանը

 ատոոոմԱյսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ  Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2017 թվականին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից իրականացվող ծախսային ծրագրերի համար նախատեսվում է հատկացնել 2,937.0 մլն դրամ` 2016 թ. պետական բյուջեով հաստատված 2,991.0 մլն դրամի դիմաց հայտարարեց:

  Ծախսերի նվազումը 2016 թ. պետական բյուջեի  համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմում է 342.0 մլն դրամ կամ 11.4 տոկոս: Հատկացված միջոցներն ուղղվելու են հիմնականում հետևյալ ծրագրերի իրականացմանը. «Պետական աջակցություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կանոնադրական հիմնախնդիրների իրականացմանը» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 152.6 մլն դրամ` 2016 թ. հաստատված գումարի չափով: «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 100.0 մլն դրամ` 2016 թ. 188.4 մլն դրամի դիմաց: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայություններ» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 98.7 մլն դրամ` 2016 թ. հաստատված գումարի չափով: «Պետական աջակցություն «Հայաստանի զարգացման հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացմանը» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 400.0 մլն դրամ` 2016 թ. 409.0 մլն դրամի դիմաց: «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցություն» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 475.0 մլն դրամ` 2016 թ. հաստատված գումարի չափով: «2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպում» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 94.9 մլն դրամ:

Դիտվել է 63 անգամ
 


Այս թեմայով