Սերժ Սարգսյանի վերջին քայլը. Նախագահականում մարտական են տրամադրված

12301_bԲաղրամյան 26-ում վերջին քայլին են սպասում:

Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Սերժ Սարգսյանը, ինչպես սվասվում էր, տիրապետում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ Հայաստանում ստեղծված ճգնաժամին:

Հունիս 27-ին խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ տրված է աուդիտ իրականացնելու մեկնարկը, որից հետո  Բաղրամյան պողոտայում ստեղծվեց անորոշ իրավիճակ: «Ոչ թալանին»  նախաձեռնության անդամները նույն օրը երեկոյան հայտարարեցին, որ Սերժ Սարգսյանին կպատասխանեն հունիսի 28-ին՝ երեկոյան: Սահմանված ժամանակում նախաձեռնության անդամները դեռևս չպարզաբանված հանգամանքներում որոշում կայացրեցին լքել Բաղրամյան պողոտան և փորձեցին  ցույցը տեղափոխել Ազատության հրապարակ:

Ցուցարարները հերիք չի, որ միանշանակ չընդունեցին նախաձեռնության որոշումը, դեռևս մինչ այս պահը (Հունիսի 29-ը) շարունակում են մնալ Բաղրամյանում և դեռևս պայքարում են փողոցը փակ պահելու հասատատակամության համար:

Այսօր  լրագրողները չեն կարողանում գտնել «Ոչ թալանին»  նախաձեռնության հեղինակներին, որպեսզի հետագա քայլերի մասին տեղեկանան, որն էլ ենթադրում է, որ նախաձեռնությունը դեռևս չի ապահովել երկրորդ շնչառությունը: Երեկվանից մայրաքաղաքի երկու վայրերում էլ քաոսային իրավիճակ էր, որը գոհացնում էր իշխանության ներկայացուցիչներին, քանի որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դեռևս ուշքի չէին եկել ստեղծված իրավիճակից և չէին տիրապետում իրավիճակին:

Հանրապետական գործիչները, սոցիալական ցանցերի իրենց հետևորդների հետ միասին, ինչպես նաև իշխանական լրատվամիջոցները վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ  երեկ երեկոյան ողջունում էին «Ոչ թալանին»  նախաձենության քայլը՝ Բաղրամյան պողոտայից տեղափոխվելու մասին: Հատկանշական է, որ երեկ Բաղրամյան պողոտայում կեսգիշերից հետո անջատվեց լուսավորությւոնը, իսկ Ազատության հրապարակում, առանց խոչընդոտների, հնարավորություն տրվեց բարձրախոս և տեխնիկական այլ սարքավորումներ տեղադրելու:

Երեկ ևս մեկ ուշագրավ բան պատահեց: Կեսգիշերին ոստիկանները նախաձեռնության անդամների օգնությամբ  Ազատության հրապարակից  բերման ենթարկեցին մի քաղաքացու, ով ըստ ոստիկանության` զինված հարձակման կոչեր էր անում և դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին:

Իսկ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ոստիկանությունում պաշտոնանկություն է եղել: Աշխատանքից ազատվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետը: Սա այն ֆոնին, երբ երկու օր անընդմեջ մայրաքաղաքում փակվեցին գլխավոր փողոցները և եղավ ժամանակ, որ երթևեկությունը կաթվածահար է եղել, իսկ ոստիկանությունը մոտ 100 մեքենա տուգանային հրապարակ էր տարել, սակայն դրանից առաջ վարորդները եղել էին ոստիկանության տարբեր բաժիններում:

Բացի այդ՝ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ  Երևանում աղբահանություն իրականացնող  «Սանիթեք» ընկերությունը դիմել է ոստիկանություն, որպեսզի քրգործ հարուցվի ընկերության գույքը վնասելու հատկանիշներով: Մինչդեռ «Սանիթեքի» աղբամանները մեկ շաբաթ է Բաղրամյան պողոտայում է:

Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակը միայն շահեկան է իշխանությունների համար, քանի որ ցուցարարների մի մասը հիասթափված է, մի մասը Բաղրամյանում է, մյուսը՝ Ազատության հրապարակում, իսկ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները անելանելի իրավիճակում:

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը, հայտնի խորհրդակցության ժամանակ արած հայտարարությամբ միանգամից ստեղծեց այնպիսի իրավիճակ, որը չէին կանխատեսել ցույցը առաջնորդող երիտասարդները և դա է նաև պատճառը, որ երեկ  ստեղծված տարաձայնությունների  ֆոնին քաղաքացիները չգիտեին, թե ումից ինչ պահանջեն:

Իշխող վարչակազմը հասավ նրան, որ պառակտում մտցրեց ցուցարարների մեջ, որոշ մարդկանց էլ սադրիչ համարեց և չեզոքացրեց էական վտանգը: Սերժ Սարգսյանին այս ամենն այնքան հեշտ հաջողվեց, քանի որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հիմնականում երիտասարդներ են, ովքեր քաղաքական և քաղաքացիական պաքարի անջրպետն էին փորձում կառուցել ցույցի ողջ ընթացքում, սակայն եղավ այն՝ ինչ եղավ:

Իշխանությանը մնացել է ընդամենը մեկ քայլ՝ խաղաղ կերպով ազատել Բաղրամյան պողոտան ցուցարաների ներկայությունից, որը հնարավոր է եկու տարբերակով: Առաջինը ցուցարարներին ոստիկանական ուժի կիրառման միջոցով հասցնել Ազատության հրապարակ և երկրորդ՝ հուսալքության ֆոնին քաղաքացիներն ինքնուրույն կհեռանան Բաղրամյանից: Երկրորդ տարբերակն այնքանով է իրատեսական, որ ոստիկանությունը աղբամանների հարցը հիմք ընդունելով՝ սկզբում կհանեի դրանք պողոտայից և դրան զուգահեռ կապահովի տրանսպորտային երևեկությունը:

Հայաստանի իշխանությունները նաև միջացգային հանրությանը հավաստիացրեցին, որ «կողմնակից չեն բռնությանը» և հունիսի 23-ից հետո բռնության դեպքեր չի գրանցվել, որը բավարարում է Հանրապետականին: Բռնություն կիրառելու դեպքում ՀՀԿ-ն, որը Եվրոպական ժողվրդական կուսակցության անդամ  է էական խնդիրների առաջ կկանգներ, քանի որ այդ կուսակցությունում իշխում են եվրոպական  երկրների ղեկավարները, որոնք դժվար թե հանդուրժեին բռնությունը սովորության վերածած իշխանությանը:

Բաղրամյան 26-ում մարտական են տրամադրված իրենց առջև դրված խնդրը վերջնական հաջողության բերելու գործում:

Սերժ Սարգսյանին հաջողվեց առանց էական միջադեպերի «կոտրել»  Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիների կամքը, քանի որ քաղաքացիական ցանկացած նախաձեռնություն ավելի հեշտ է չեզոքացնել, քան քաղաքականը:

 


Այս թեմայով