Երեխաներին մուրացկանությա՞ն մեջ են ներգրավել. Ոստիկանությունը հետաքննություն է սկսել

Երեխաներին մուրացկանությա՞ն մեջ են ներգրավել. Ոստիկանությունը հետաքննություն է սկսելԵրեխաներին մուրացկանության մեջ ներգրավելու մասին հրապարակումների հիման վրա ՀՀ ոստիկանությունում հետաքննություն է ընթանում: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ և ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և նույն խմբակցության անդամ Վահան Բաբայանն ահազանգ էին հնչեցրել, որ մուրացիկներն օրավարձով վարձակալած ուրիշների կամ մանկատան երեխաներին օգտագործում են` փող մուրալու համար:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի` ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ Ն.Զոհրաբյանը, մասնավորապես, ասել էր, որ անձամբ Աբովյան փողոցում տեսել է, թե ինչպես է մի կնոջ հետ 5 տարեկան երեխա մուրացկանություն անում:
Պատգամավորն այդ երեխային հարցրել է, թե կինն իր հարազա՞տն է կամ մայրի՞կը, ինչին երեխան բացասական պատասխան է տվել՝ հայտնելով, թե ինքը մանկատնից է: Պատգամավորի և երեխայի երկխոսությանը հետևող կինը երեխային անմիջապես փախցրել է:   Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:
Դիտվել է 45 անգամ
 


Այս թեմայով