Իմ միակ տղան սպանվեց իսլամիստների կողմից

nranq«Մենք շատ անմարդկային իրավիճակում ենք հայտնվել: Եզդիները հիմա ոչինչ չունեն: Մենք կորցրինք ամեն ինչ: Իմ միակ տղան սպանվեց իսլամիստների կողմից: Աստված իմ, ի՞նչ պիտի անեմ հիմա առանց իմ միակ որդու: Նա իմ տան միակ լույսն էր, առանց որի կյանքն անիմաստ է: Նրա երկու զավակները հետս են: Հիմա մենք մեր հայրենիքից շատ հեռու ենք, և մեր միակ հույսն ու հավատը Աստծո ողորմածությունն է: (Լալիս է) Որդիս 30 տարեկան էր: Նա չկարողացավ մեզ հետ գալ, քանի որ հիվանդ էր և չէր կարող բարձրանալ սարը: Ես իրեն հաց և ջուր տվեցի, անմարդկային էր նրան այնտեղ թողնելը, բայց այլ տարբերակ չունեի. ես պետք է փրկեի նրա երկու զավակներին, որոնք տակավին մանկահասակ են: Մեծ տղային ես եմ գրկած բարձրացրել լեռը, փոքրին` հարսս: 24 ժամ քայլել ենք` առանց դադարի: Հասկանում էինք, որ կանգ առնելը կարող է շատ վտանգավոր լինել: Հետո մեզ զանգահարեցին և ասացին, որ որդուս սպանել են: Հիմա ես ի՞նչ եմ անելու առանց որդուս: Ո՞վ է պահելու իր մանկահասակ զավակներին: Ինձ համար ապրելն անիմաստ է դարձել արդեն»:

Հատված Բորիս Մուրազիի «Հարյուր տարի անց…» գրքից:

Դիտվել է 215 անգամ
 


Այս թեմայով