Ահա, թե ինչ առանձնատուն է վարձել ՀԷՑ-ը սպառողների հաշվին (Photo)

հէց2Արդեն տեղեկցրել էինք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռևս ուսումնասիրում է Հայաստանի էլէկտրական ցանցեր ընկերության հայտը, որով ՀԷՑ-ը առաջարկել  էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում և առաջ  է քաշել ընկերության կուտակած պարտքերը:

Հայաստանի քաղաքացիները մայիսի 27-ի հանրահավաքում և երթում ապացուցեցին, որ չեն հանդուրժելու էլէկտրաէներգիայի սակագնի թանկացումը, քանի որ հիմնավորված չէ թանկացման անհրաժեշտությունը: ՀԾԿ հանձնաժողով ներկայացրած ՀԷՑ-ի փաստաթղթերից պարզ է, որ բազմաթիվ գործարքներ է իրականացրել ՀԷՑ-ը և որի հաշվին էլ, հավանաբար, կուտակել է հսկայական պարքեր: «Հայկական ժամանակ» օրաթերթը լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է  ՀԷՑ-ի կողմից վարձակալած մի առանձնատուն: «Նկարում պատկերվածը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարձակալած առանձնատներից մեկն է: Այն գտնվում է Երեւանի Արաբկիր թաղամասի խորքերում՝ Մանուշյան փողոց 59 շենք հասցեով: Ընդhանուր մակերեսը 160 քառակուսի մետր է: ՀԷՑ-ն այս առանձնատան համար վճարում է ամսական 1 միլիոն 110 հազար դրամ: Եւ այդ գումարը ամբողջությամբ ներառված է էլեկտրաէներգիայի սակագնում»,- գրել է թերթը:

Բնական է քաղաքացիների վրդովումքը, քանի որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չպետք է նման փաստերը շրջանցի իր որոշում կայացնելուց առաջ:

 

Դիտվել է 212 անգամ
 


Այս թեմայով