ՀԷՑ-ը չափերն անցել է. ավտոմեքենաները լվանալու գումարը ևս ներառվել է էլէներգիայի սակագնի մեջ

  The RA Public Services Regulatory Commission’s session took place«Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունն իր ավտոմեքենաները լվանալու գումարը ևս ներառել է էլէներգիայի սակագնի մեջ: 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է` «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունն իր ավտոմեքենաները լվանալու գումարը ևս ներառել է էլէներգիայի սակագնի մեջ: Այո՛, չզարմանաք, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած էլէներգիայի թանկացման հայտին (հիշեցնենք, որ ՀԷՑ-ն առաջարկում է 1 կՎտ/ժ էլէներգիայի ցերեկային սակագինը դարձնել 58,93 դրամ՝ գործող 41,85 դրամի փոխարեն, գիշերային սակագինը՝ 48,93 դրամ` գործող 31,85 դրամի փոխարեն) կից փաստաթղթերի ուսումնասիրությունից «Ժողովուրդ»-ը պարզեց, որ մի քանի տասնյակ հազար դոլար աշխատավարձ ստացող ՀԷՑ-ի ղեկավարությունը ցանկանում է, որ սպառողը վճարի ոչ միայն իրենց տան վարձը, այլ նաև ավտոմեքենաները լվանալու գինը: Ու եթե այսպես շարունակվի, չի բացառվում՝ առաջիկայում նրանց «շաբաշների» համար էլ մենք վճարենք:

Իսկ այն փաստը, որ ՀԷՑ-ը Երևանյան լճի մոտ մատուցվող «ծառայությունների» վճարները սակագնում չի ներառել, թերևս տեխնիկական վրիպակ է: Չէ՞ որ Հայաստանն իրավական պետություն է, եւ բոլոր ծառայությունները պետք է պայմանագրով ամրագրվեն: Ի վերջո, ՀԷՑ-ը ավտոմեքենա է լվանում կամ Երևանյան լիճ գնում՝ էլեկտրաէներգիայի մատակարարումն անխափան դարձնելու համար:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 21 անգամ
 


Այս թեմայով