Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Եղանակը Հայաստանում11Հանրապետության տարածքում մայիսի 29-ին, հունիսի 2-ին շրջանների զգալի մասում, 30-31-ին, հունիսի 1-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 20-25մ/վրկ. արագությամբ:

 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

 

Օդի ջերմաստիճանը 29-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

 

 

Երևանում՝
Մայիսի 29-ին, հունիսի 2-ին, երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ:

 

Մայիսի 30-31-ին, հունիսի 1-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:

 

 

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Դիտվել է 32 անգամ
 


Այս թեմայով