Home » ՄԱՄՈՒԼ » Էնքան եք նավսելու, որ մինչև մեռնելս մնամ կրթության նախարար. Արմեն Աշոտյան

Էնքան եք նավսելու, որ մինչև մեռնելս մնամ կրթության նախարար. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը դպրոցի տնօրեններին «խիստ նկատողություն» տալուց շփոթվե՞լ էԱրմեն Աշոտյանը, ով ժխտելով ժխտում է, որ երբևէ կդառնա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, օրերս Աժ միջանցքում դժգոհեց լրագրողներից:

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Աշոտյանը, ով ժխտելով ժխտում է, որ երբևէ կդառնա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, օրերս Աժ միջանցքում դժգոհեց լրագրողներից, «էնքան եք նավսելու, որ մինչև մեռնելս մնամ կրթության նախարար, մեկ ուղարկում եք Գերմանիա՝ դեսպան, մեկ՝ Ռուսաստան, շնորհակալ եմ, ես իմ տեղում նորմալ աշխատում եմ, և ընդհանրապես՝ լրատվական միջոցներդ չհոգնեցի՞ք իմ ճակատագիրը «կերտելուց»»:

Դեռ խոսքը չէր ավարտել, երբ մոտեցավ ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը ու թե՝ զանգում եմ՝ չեք վերցնում, պարոն Աշոտյան, ինչի՞ չեք վերցնում: «Նախարարական համաժողով ունեի, զանգում եք էս օրերին, որ ինչ անեք, չեմ հասկանում, կարո՞ղ է զանգում եք՝ պորտֆելս եք ուզում»,- հարձակման անցավ Աշոտյանը: Մինասյանը մի պահ շփոթվեց, ապա արագ կողմնորոշվեց, ձեռքի պորտֆելը պարզեց Աշոտյանին, թե՝ «Առ պորտֆելը, ես ուրիշ հարցով էի քեզ զանգում»: Ապա իրենց հումորից գոհ՝ ապագա կոալիցիոնիստները ցուցադրաբար ողջագուրվեցին, հեռացան՝ «ուրիշ» հարցով զրուցելու»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 27 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy