Անհանգստանալու կարիք չկա. Արեգ Գևորգյան

արեգ գևորգյանPolitik.am«ՀԾԿ հանձնաժողովը մեկ շաբաթից կհրապարակի ՀԷՑ-ի հայտի պատասխանը» հրապարկումը «Դեմ ենք ԷլեկտրաԷներգիայի թանկացմանը» ֆեյսբուքյան  խմբում ՀԱԿ անդամ Արեգ Գևորգյանն այսպես է մեկնաբանել.

«Անհանգստանալու կարիք չկա:

Եթե թանկացման հարցը թողնեն օդում կախված, ինչը ամենահավանականն է, մեր անելիքները կմնան նույնը․ կազմակերպել համազգային դիմադրություն, պարտադրել պահանջների կատարում, որպես արաջնային խնդիր ունենալով 19-ի հանրահավաքին մասնակիցների թվի առնվազն կրկնապատկումը։

-եթե որոշում կայացվի չթանկացնելու մասին, կարձանագրվի ժողովրդի հաղթանակը ու վարչախմբի պարտությունն ու անկարողությունը դիմադրելու փողոցային պայքարին, ինչը բնականաբար կբարձրացնի ժողովրդի ոգևորությունն ու ինքնավստահությունը Հայաստանում օրինականությունը վերականգնելու գործում։ 

— եթե այնուամենայնիվ կայացվի թանկացման որոշում, ապա վերջին բազմահազարանոց երթից հետո, իշխանությունների համար դա կլինի ինքնասպանությանը հավասարազոր քայլ։ Ամբողջ Հայաստանում իրենց ձայնը փողոցներում ու հրապարակներում բարձրացրած քաղաքացիների վրա նման լկտի ձևով թքելը անկասկած կառաջացնի հզորագույն ժողովրդական հակզդեցություն՝ իր բոլոր հետևանքներով․․․ 19-ին իշխանությունների գլխին կուտակված սև ամպերը ուղղակի կպայթեն։ Չնայած այս պարագայում հաջորդ միջոցառման ժամկետները կարելի է վերանայել՝ իշխանությունների քայլին ավելի արագ արձագանքելու նպատակով։

Ուզում եմ ասեմ մենք մտածելու բան չունենք։ Երթից հետո մտածողը պիտի իշխանությունները լինեն։ Ինչպես ասում գնդակը ռեժիմի դաշտում է։ Ու կարևն այն է, որ ոնց էլ տշի, սեփական դարպասն ա մտնելու»։

Դիտվել է 44 անգամ
 


Այս թեմայով