285 միլիոն. Որտեղից նախկին միլիցիոներին այս կարողությունը

61886Ազգային Ժողովի շատ պատգամավորներ կան որոնք իրենց հարստության մասին խոսելիս հայտարարում են, որ դա կուտակել են մինչև պատգամավոր դառնալը և օրենք չեն խախտել: Նման պատգամավորների թվին է դասվում Կարո Կարապետյանը` Յուվեցի Կարոն, որը ընտրվել է թիվ 94 ընտրատարածքից:

Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարգրի Կարո Կարապետյանի և իր կնոջ դրամական ունեցվածքը կազմում է 285 միլիոն դրամ: Իհարկե հասկանալի է, որ սա պատգամավորի իրական ունեցվածքը չէ և իրականում այդ հարստությունը շատ ավելի մեծ է: Սակայն եկեք տեսնենք, թե ինչ աշխատանքով է Կարո Կարապետյանը կուտակել այս միջոցները և ինչ աշխատանքով է զբաղվել մինչև պատգամավոր դառնալը:

Կարո Կարապետյանը 1986-1990թթ. աշխատել է Մասիսի ՆԳ բաժնում` որպես քրեական հետախուզության օպերլիազոր, 1991-1994թթ.` Արտաշատի ՆԳ բաժնի  պետական ունեցվածքի բաժանմունքում` ավագ օպերլիազոր, 1995-1996թթ.` Էջմիածնի  ռեգիոնալ  վարչության քրեական հետախուզության բաժնում` պետի տեղակալ, 1997-2003թթ.` ՀՀ զինվորական դատախազի օգնական, այնուհետեւ ավագ օգնական, 2003-2007թթ.` Աշտարակի շրջանի ՆԳ բաժնի պետ:

Հ.Գ. Կարո Կարապետյանը իր կենսագրությամբ ևս մեկ անգամ ապացուցեց, որ ոստիկանությունը բավական եկամտաբեր աշխատանք է:

Դիտվել է 1,167 անգամ
 


Այս թեմայով