Վլադիմիր Գասպարյանը՝ Սուրեն Խաչատրյանի ընտանիքի և մարզպետի դեմ մահափորձի մասին


սուրեն կաչատրյան-լիցկաՍյունիքի մարզպետը սպառնալիք չէ. Վլադիմիր Գասպարյան:

Ինչպես աևդեն տեղեկացրել էին՝ այսօր Սարդարապատում էին հավաքվել Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Սարդարապատում էր նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ ով անդրադարձավ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի դեմ կտարված մահափորձին՝ այնչհամարելով  բեմադրված. Լրիվ հնարավոր է, որ 20 կրակոց արձակվի, և ոչ ոք չտուժի»:

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք Սուրիկ Խաչատրյանը սպառնալիք չէ հայաստանի անվտանգության համար, ոստիկանապետը պատասխանեց. «Ոչ, Սյունիքի մարզպետը սպառնալիք չէ»: 

Վլադիմիր Գասպարյանը լրագրողներին տեղեկացրեց նաև, որ Սուրեն Խաչատրյանի ընտանիքի հետ կապված երկու գործով նախաքննություն է ընթանում  և միայն դրա ավարտից հետո գնահատական կտա:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ օբյեկտիվ իրականությունը պարզելու ուղղությամբ։

Բացի այս՝ մայիսի 20-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի մեջ եղել է ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Տուժածներ չկան։  

Դիտվել է 134 անգամ
 


Այս թեմայով