Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ակնկալում ենք արդարադատություն գոնե մեկ անգամ.Մանվել Տեր-Առաքելյան

Ակնկալում ենք արդարադատություն գոնե մեկ անգամ.Մանվել Տեր-Առաքելյան

մանվել տեր-առաքելյան«Հին Էրիվան» համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր ընկերության վերաբերյալ խնդրահարույց դատական գործընթացին:

Մանվել Տեր-Առաքելյանը գրել է.

«Ալվարդ Հայկազի Հունանյան` 2014 թվականի դեկտեմբերի 13-ից ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՆԵ ՄԵԿ ԱՆԳԱՄ

Ցանկանում եմ բարձրաձայնել իմ և իմ ընկերության դեմ ուղղված հերթական անօրինական դատական գործի մասին:
Առաջ անցնելով նշենք, որ առաջին ատյանի դատարանը արդեն իսկ կայացրել է իր անօրինական դատական ակտը և այժմ մեր բողոքի հիման վրա գործը գտնվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (դատավոր Ա. Հունանյան): Դատական ակտաններում Յունիբանկ ՓԲԸ-ի հետ անցած երկարատև վեճերի արդյունքները ինձ հուշում են, որ չնայած ՀՀ-ն հռչակված է իրավական պետություն սակայն գործերը լուծվում են ոչ իրավական ճանապարհով այլ բոլորվին այլ իրավական սկզբունքներին հակասող եղանակներով: Այնուամենայնիվ ամեն անգամ ես հույս եմ ունենում որ ՀՀ դատական համակարգը (տվյալ դեպքում նախագահող դատավոր Ա. Հունանյանը) իր մեջ ուժ կգտնի հաստատելու արդարությունը, կարձանագրի ի վնաս ինձ թույլ տրված օրենքի խախտումները և կվերականգի խաթարված արդարադատությունը:
Խնդիրը կայանում է հետևյալում.
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ռ. Ներսիսյան) քննել է թիվ ԵԿԴ/1674/02/14 քաղաքացիական գործն ըստ “Յունիբանկ” ՓԲԸ հայցի ընդդեմ Մանվել Տեր-Առաքելյանի, երրորդ անձ “Հին Էրիվան Հոլդինգ” ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և ըստ Մանվել Տեր-Առաքելյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Բանկի` գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
12.02.2015թ. դատարանը կայացրել է վճիռ հայցը բավարարելու և հակընդդեմ հայցը մերժելու վերաբերյալ: Ցանկանում եմ հակիրճ շարադրել այն էական խախտումները որոնք թույլ է տվել ստորադաս դատարանը և որոնք ըստ մեզ պարտավոր է արձանագրել վերաքննիչ դատարանը.

Խախտում 1
“Սնանկության մասին” ՀՀ օրենքի 39-րդ հոդված 2-րդ մասի սահմանում է, որ եթե որևէ սուբյեկտի նկատմամբ առկա է սնանկության վարույթ և վերջինս ճանաչվել է սնանկ ապա այդ սուբյետի դեմ հարուցված այլ դատական վեճերը, որոնք վերաբերում են վերջինիցս գումար բռնագանձելուն, գույք հանձնելուն ենթակա են կարճման: Իմաստը կայանում է նրանում որ սնանկ ճանաչված սուբյեկտի դեմ պահանջները պետք է քննվի սնանկության վարույթում, որպեսզի ապահովի բոլոր պարտատերերի, պարտապանի շահերի համակողմանի պաշտպանությունը:
“Հին Էրիվան Հոլդինգ” ՍՊԸ-ն սնանկ է և գտնվում է սնանկության վարույթում, ուստի ստորադաս դատարանը պարտավոր էր ղեկավարվելով “Սնանկության մասին” ՀՀ օրենքի 39-րդ հոդված 2-րդ մասի իմպերատիվ պահանջով կարճեր գործի վարույթը այնինիչ կատարվել է հակառակը՝ գործը քննվել է և ըստ էության կայացվել է դատական ակտ գրավի առարկայի նկատմամբ բռնագանձում տարածելու մասին:
Մեզ մոտ տրամաբանական հարց է առաջանում ինչու է դատարանը խուսափում օրենքի իմպերևատիվ պահանջի կիրառումից և չի կարճում գործի վարույթը և ինչու պետք է վերաքննիչ դատարանը նման ակնհայտ դեպքում չարձանագրի օրենքի ակնհայտ խախտումը առաջին ատյանի դատարանի կողմից: Բնականաբար մենք մեր կարծքին ունենք Բանկի օգտին իրականացվող նման անօրինական գործելակերպի վերաբերյալ սակայն ցանկանում ենք փաստել, որ վերջիվերջո պետք է ինչ-որ մի պահ վերջ դնել Բանկի “շահերը սպսարկելուն” և իրերն անվավել իրենց անուներով, այն է՝ եթե առկա է խախտում, ապա արձանարգրվի դա և նշվի դրա սխալական լինելը:

Խախտում 2
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 53-րդ, 122-րդ, 124-րդ, 130-րդ հոդվածները ուղղակիորեն վկայում են, որ դատարանը պետք է հետազոտի գործով կողմերի ներկայացրած ապացույցները, լսի կողմերին, ընդ որում պարտադիր՝ դատական նիստի ընթացքում, միաժամանակ ապահովելով այդ հետազոտման գործընթացին դատավարության մասնակիցների մասնակցությունը: Դատավարության մասնակիցները հանդիսանում է ապացույցների հետազոտման գործընթացի ակտիվ մասնակիցներ, քանզի վերջիններս իրավունք ունեն բացատրություններ տալ ապացույցների վերաբերյալ, առարկել այս կամ այն ապացույցի դեմ և ներկայացնել դրանց վերաբերյալ իրենց դիրքորոշումները:
Մեր դեպքում առաջի ատանի դատարանը որոշելով կիրառել արագացված դատաքննություն խախտել է ապացույցների անմիջական, դատական նիստում հետազոտելու կանոնը, ոչ միայն չի հետազոտել ապացույցները, այլև փաստացի ստեղծել է դատավարական մի վիճակ, որի պայմաններում կողմը զրկված է եղել ներկայացված ապացույցների հետազոտմանը մասնակցելու, դրանց վերաբերյալ իր բացատրությունները, դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունից:
Թե նախնական դատական նիստերի և թե դատաքննության ընթացքում որևէ ապացույց դատարանը չի հետազոտել, չի լսել կողմերի բացատրությունները, փաստարկները, մասնավորապես չի կատարվել նաև մեր կողմից հարուցված հահկըդդեմ հայցի շուրջ որևէ քննություն (չի պարզվել դրա հիմքը, առարկան, հիմքու ընկած հանգամանքները և այլն):
Վերը շարադրված դատավարական կարգի (ապացույցների անմիջական հետազոտման ապահովման) պահպանման պարագայում միայն կարելի է խոսել օրինական և հիմնավորված դատական ակտի մասին, քանզի օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածու հստակ սահմանել է, որ դատական ակտը համարում է օրինական և հիմնավոր՝ միայն այն դեպքում, երբ այն կայացվել է գործի քննության ընթացքում հետազոտված ապացույցների հիման վրա:
Հարց է առաջանում, եթե դատարանը չի հետազոտել ապացույցներ, ապա ինչպես կարելի է հաստատել, որ այդ վճիռը օրինական է և հիմնավոր, այն դեպքում երբ օրենքը նման վճիռը անվերապահորեն համարում է անօրինական:
Ընդ որում արագացված դատաքննություն կիրառելը չի նշանակում որ դատավորը իրավունք ունի թույլ տալ նման խախտում: Այս մասին նշել է նաև ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը արագացված դատաքննության ինստիտուտի կիրառման կարգի վերաբերյալ, դեռևս 27.03.1999թ. թիվ 9 որոշմամբ տվել է խորհրդատվական պարզաբանումներ: ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 27.03.1999թ. թիվ 9 որոշման 6-րդ կետի համաձայն` “արագացված դատաքննությունը դատարանն իրականացնում է կողմերի դատավարական իրավունքների պահպանմամբ, այսինքն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-118, 120, 122, 124, 146-149 հոդվածների պահանջներին համապատասխան”:
Առաջին ատյանի դատարանի թույլ տված խախտումը ակհայտ է և կոպիտ: Չկա իրավական, բարոյական որևէ արդարացում մեր կողմից ներկայացված հակընդդեմ հայցը չքննելու, մեզ դատաքննության ընթացքում չլսելու, ապացույցները չհետազոտելու կապակցությամբ: Կարծում ենք նման ակնհայտ խախտման դեպքում գոնե Բանկի “շահերը” պետք է ստորադասվեն արդարադատությանը, քանզի վերջին հաշվով Բանկի “ցանկություններն” ևս պետք է ինչ-որ չափով ունենան սահման և տեղավորվեն օրենքի որոշակի մեկնաբանության մեջ, այնինիչ սա այն դեպքն է, երբ մեր մատնանշած տարբերակից տարբերվող որևէ այլ մեկնաբանույթուն կյանքի իրավունքի չունի. Խախտումն ակնհայտորեն առկա է և այն ենթակա է վերականգման դատական ակտը բեկանելու և գործը վերաքննիչ դատարանի կողմից նոր քննության ուղարկելու արդյունքում:

Խախտում 3.
Առաջին ատյանի դատարանը չհետազոտելով ապացույցներ, դատական նիստեի ընէացքում չլսելով կողմերի բացատուությունները և միանգամից անցնելով վճռի կայացման խախտել է մեր ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ, Մարդու իրավունքների և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները:
Մասնավորապես՝ խախտվել է արդար դատաքննության, այն է՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքները, քանզի ստացվում է դատարանը ընդունում և հետագայում գնահատում է (վճիռ կայացնելիս) մի ապացույց, որի վերաբերյալ դատավարության մյուս մասնակցի կարծիքը, դիրքորոշումը չի լսել: Փաստորեն ապացույցի հետազոտումը կատարվում է ոչ թե բազմակողմանի, այլև միակողմանի դատական նիստերի դահլիճից դուրս` միայն դատարանի կողմից, ինչը ոչ միայն արդարացի չէ, այլև նախատեսված չէ օրենքով:
Այս առումով դատական ակտը հակասում է Եվրոպական դատարանի հետևյալ որոշումներին՝
Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` քաղաքացիական գործերով լսումների արդարացիության առանցքային տարրերից են կողմերի հավասարությունը և մրցակցային դատավարությունը, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ: Ըստ վերջինիս մեկնաբանության` Կողմերի հավասարությունը առաջին հերթին նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմի համար պետք է ապահովվի նրա մասնակցությունը դատավարությանը և ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր փաստարկները ու ապացույցները այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ (տես ի թիվս այլոց` Բոնիշն ընդդեմ Ավստրիայի, 02.06.1986թ., կետ 32, Դոմբո Բեհիրն ընդդեմ Նիդեռլանդների 19 ապրիլ 1993թ, Դե Հայեսը և Գիժսելսն ընդդեմ Բելգիայի 24.02.1997թ., 22, 53, Կրեսն ընդդեմ Ֆրանսիայի, 07.06.2001թ, կետ 72,):

Մեկ այլ դեպքում Եվրոպական դատարանը նշել է. Հավասար պայմանների սկզբունքը (զենքների հավասարություն) ենթադրում է նաև մրցակցող կողմերի լսվելու իրավունքը (հայտնի է ֆրանսերեն անվամբ “le principe contradictoire” այդ թվում` վարույթի ընթացքում կատարվող գործողությունների վերաբերյալ հայտարարություններ կատարելու և հակառակ կողմի հայտարարությունների վերաբերյալ առարկություն կամ կարծիք հայտնելու իրավունքները (Կամասինսկին ընդդեմ Ավստրիայի, 19.12.1989թ., կետ 102):

Նույն մոտեցումը որդեգրել և սահմանել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանը և այս սկզբուների անտեսմամբ իմ նկատմամբ կատարված խախտումը վերաքննիչ դատարանի կողմից չարձանագրվեու պարագայում կստացվի որ բանկի նեղ շահերը գերադասվում են մարդու հիմնարար իրավաունքների և բանկին հաճոյանալու համար էույլ է տրվում որ իրավական պետույթուն հռչակված ՀՀ-ում խախտվի անձի արդար դատաքննության իրավունքը»:

Դիտվել է 268 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy