Գեներալ Մանվելը ևս դժգոհում է թանկացումներից

գեներալԷլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ծանր հետեւանքներ կունենա ժողովրդի սոցիալ- տնտեսական վիճակի վրա: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:

«Մեղք ա էս ժողովուրդը, իրոք թանկացնելը ծանր կնստի մեր վրա ժողովրդի վրա: Հա, ես փող ունեմ, բայց մեր փողը խի՞ տանք դրանց: Լիքը խնդիրներ կառաջանան էս հոսանքի թանկացումով»,-ասաց նա:

NEWS.am-ի հարցին, թե պատրաստ է գեներալը կանգնել ժողովրդի կողքին եւ նրանց հետ փողոց դուրս գալով պայքարել հոսանքի թանկացման դեմ, վերջինը վիրավորվեց` ասելով. «Աղջիկ ջան, ամոթ ա, ինձ չես ճանաչո՞ւմ, ես գեներալ եմ, զորավար եմ, ես փողոցի մարդ չեմ, իմ խնդիրը թուրքի դե կռվելն ա»:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է թանկացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար: ՀԷՑ–ի հայցը դժգոհության ալիք է բարձրացրել երկրում։

 


Այս թեմայով