ՀՀԿ-ն նույնպես դեմ է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը

գագիկ մելիքյանԱզգային ժողովի իշխող Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը վստահեցնում է՝ հոսանքի թանկացումները մտահոգում են նաև իշխող կուսակցությանը։

«Իշխող կուսակցությունը երբեք իրեն ժողովրդից առանձին չի պահում, միևնույն մտահոգությունը նաև ունի ինքը, և կարծում եմ, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի ՀԷՑ-ի կողմից ներկայացված հայտը անպայման մանրամասն ուսումնասիրվի, և այն բոլոր ներկայացված պահանջները կամ հայտում առանձնացված այն խնդիրները, որ ՀԷՑ-ի կողմից առանձնացվել են, յուրաքանչյուրն առանձին քննարկման առարկա պետք է դառնա», — «Ազատության» հետ զրույցում ասել է Գագիկ Մելիքյանը։

Հիշեցնենք, որ երեկ Երևանում բողոքի մեծ ակցիա է տեղի ունեցել, որի մասնակիցների իրազեկման երթ են անցկացրել մայրաքաղաքի փողոցներով և պահանջել.«Ոչ մի լումա չպետք է թանկանա»:

Դիտվել է 69 անգամ
 


Այս թեմայով