ՀԾԿ հանձնաժողովը մեկ շաբաթից կհրապարակի ՀԷՑ-ի հայտի պատասխանը

հծկհ1Հայաստանի  էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր հայտարարել է, թե դժվար թե էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով դանկանա:

Զախարյանի խոսքով՝  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այժմ ուսումնասիրում է  Հայաստանի էլեկտրական ցանցերի հայտը և մեկ շաբաթից հանձնաժողովն իր ուսումնասիրությունների արդյուքնները կհրապարակի:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել էր ՀԾԿՀ-ին էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայտով:

Նշենք, որ մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ, որոնց համաձայն Հայաստանի էլեկտրական ցանցերը թանկարժեք մեքենաներ է վարձակալել, շուկայականից անհամեմատ թանկ պայմանագրեր է կնքել մի շարք ծառայություններից օգտվելու համար ու նաև դրա համար է մեծ պարտքեր կուտակել:

«Այն, ինչ եղել էր մամուլում, հավանաբար, հանձնաժողովը դա էլ է ուսումնասիրում: Բայց, քանի որ այս ծախսերը կատարվում են ընկերությունների շահույթների հաշվին և չեմ կարծում, որ այդ ուսումնասիրությունը հանձնաժողովը կթողնի անհետևանք»,- նշել է Երվանդ Զախարյանը

Դիտվել է 137 անգամ
 


Այս թեմայով