Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Եղանակը Հայաստանում11Հանրապետության տարածքում մայիսի 28-29-ին շրջանների զգալի մասում, 30-31-ին, հունիսի 1-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:

 

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

 

Օդի ջերմաստիճանը 28-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

 

 

Երևանում՝

Մայիսի 28-29-ին` երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: 30-31-ին, հունիսի 1-ին` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:

 

 

Երևանի մայիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 

• Օդի առավելագույն ջերմաստիճան`     33.70C (2007 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`         7.50C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`     19.40C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Դիտվել է 12 անգամ
 


Այս թեմայով