Երեւանում բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը նվազել է 29,4 տոկոսով

Երեւանում բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը նվազել է 29,4 տոկոսովԱմբողջ հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ գործարքների թիվը ապրիլին նվազել է :

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անշարժ գույքի կադաստրի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա ապրիլ ամսին Երեւանում բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը, անցած տարվա ապրիլի համեմատ, նվազել է 29,4 տոկոսով:

Իսկ ամբողջ հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ գործարքների թիվը ապրիլին նվազել է 15.8 տոկոսով: Անշարժ գույքի շուկայում տիրող այս իրավիճակը արտացոլում է ՀՀ սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրավիճակը: Անշարժ գույքի նկատմամբ գործարքների թվի նման գահավիժում արձանագրվել է 2008-2009 թվականների ճգնաժամի ընթացքում: Հրապարակված այլ ցուցանիշները եւս ցույց են տալիս տնտեսության տխուր վիճակը:

Մասնավորապես կտրուկ նվազել են հիպոթեքային գործարքները: Անցած տարվա ապրիլի համեմատ այդպիսի գործարքների թիվը կրճատվել է 41.2 տոկոսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով