Ինքս եմ լինելու իմ քննադատը. Արգամ Աբրահամյան

Ինքս եմ լինելու իմ քննադատը. Արգամ Աբրահամյան«Նախընտրական հանրահավաքների և խոստումների փոխարեն որոշել եմ իմ աչքով տեսնել և ծանոթանալ այն բոլոր խնդիրներին ու պրոբլեմներին, որոնք կան Արտաշատ քաղաքում»,- այս մասին ֆեյսբուք սեցիալական կայքի իր էջում գրել է Արտաշատի քաղաքապետի թեկնածու, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի տղան՝ Արգամ Աբրահամյանը:

« Պետք է նշեմ, որ խնդիրներն իսկապես շատ են, բայց նաև լուծելի: Կան նաև հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ, որոնք ես լուծում եմ տեղում՝ չսպասելով ընտրությունների ավարտին, բայց ընտրությունների ավարտից անմիջապես հետո ձեռնամուխ եմ լինելու բոլոր խնդիրների վերացմանը: Իմ համաքաղաքացիների հետ հանդիպումներից համոզվեցի, որ արտաշատցիները այդ հարցում պատրաստ են լինել իմ կողքին և աջակցել ինձ: Ինքս եմ լինելու իմ քննադատը, ինքս վերհանելու եմ բոլոր խնդիրները և ինքս էլ փորձելու եմ լուծել դրանք:
Հատուկ ուզում եմ նշել, որ ընդգծված ուշադրություն եմ դարձնելու երիտասարդներին և երեխաներին վերաբերող հարցերին. Արտաշատում մանկապարտեզներն ու դպրոցները պետք է բարձր մակարդակ ունենան՝ համապատասխանելով 21-րդ դարի բոլոր պահանջներին:
Մեր ապագա սերունդը արժանի է լավագույնին»,- գրել է Արգամ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հունիսի 7-ին տեղի է ունենալու քաղաքապետի ընտրություն, իսկ միակ թեկնածուն վարչապետի որդին է:

Դիտվել է 75 անգամ
 


Այս թեմայով