Սերժ Սարգսյանն այլ գործով է զբաղված

սերժ-հովիկ-գալուստՈ՞վ կլինի սահմանադրական բարեփոխումների շտաբի ղեկավարը:

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը դեռ որոշում չի կայացրել սահմանադրական բարեփոխումների շտաբի ղեկավարի ընտրության հարցում, համենայնդեպս, այդ մասին թիմին և մյուս քաղաքական ուժերին որևէ բան չի հայտնել։ Ով կղեկավարի նախընտրական շտաբը, այդ մասին ՀՀԿ–ականները առայժմ կանխատեսումներ են անում։ Մեզ հասած տեղեկություններով, պոտենցիալ ղեկավարներից դիտարկվում է Հովիկ Աբրահամյանը, ով շտաբ ղեկավարելու մեծ փորձ ունի։ Մյուս պոտենցիալ ղեկավարներն են ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը և ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով Երևանի քաղաքապետի ընտրությւոնների ժամանակ ղեկավարում էր Տարոն Մարգարյանի շտաբը։ Թեև մեր աղբյուրներ չեն բացառում բոլորովին այլ անձնավորության ընտրությունը»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 340 անգամ
 


Այս թեմայով