Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սերժ Սարգսյանն անցնում է գրոհի. Նոր զարգացումներ է սպասվում

Սերժ Սարգսյանն անցնում է գրոհի. Նոր զարգացումներ է սպասվում

12241_bՍերժ Սարգսյանն այս իրավիճակում շահող է դուրս գալիս բոլոր առումներով:

 Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Երեկ ուշ երեկոյան ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց , որ Սերժ Սարգսյանն առաջարկել է ռուսական կողմին իրականացնել աուդիտ ՀԷՑ-ում՝ նշելով, որ ամեն ինչ պետք է լինի բաց և թափանցիկ, սակայն հստակ չի ասել, մինչ աուդիտի ավարտը որոշումը կասեցվում է, թե ոչ:

 Նույն ժամանակ Երևանի Բաղրամյան պողոտան արդեն 4-րդ օրը փակ պահող ցուցարարները լսելով ՀՀԿ-ի արձագանքը՝ հայտարարեցին, որ իրենց պահանջն էլ չի փոխվել և բողոքի ակցիան շարունակվում է նախորդ օրերի տրամաբանությամբ:

Շարմազանովը երեկ ևս մեկ ուշագրավ հայտարարություն արեց, այն էլ մի քանի անգամ կրկնելով, որ Երևանում կատարվող իրադարձությունները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը դրական է գնահատել ժողովրդավարության կայացման տեսանկյունից: Մինչդեռ ԱՄՆ դեսպանատունը իր նախրդ հայտարարությունում, որտեղ անդրադարձել էր հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում կատարված «ջարդին»՝ մտահոգություն էր հայտնել, որի վերաբերյալ իշխանությունները չարձագանքեցին:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը ցույցի ընթացքում հասցրեց լինել Բրյուսելում, ապա Երևանում ընդունեց Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը: Ի պատասխան Սերժ Սարգսյանի  առաջարկին՝ Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո կկազմակերպվի ՀԷՑ-ի գործունեության աուդիտը՝ ներգրավելով փորձագետների, բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին, այդ ամենն իրականացնելով առավելագույնս բաց և թափանցիկ, որպեսզի աուդիտի արդյունքներով բոլորին հասկանալի և միանշանակ լինի իրավիճակը, և ոչ մեկի մոտ հարցեր չծագեն:

Հետաքրքիրն այն է, որ այս ընթացում ոստիկանությունը մեկ անգամ է ուժ կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, որոնց թիվը գնալով աճում է: Չպետք է մոռանալ, որ ոստիկանությունը կարճ ժամանակ առաջ Կոմիտասի 5 հասցեում առաջացած խնդրի ժամանակ բռնությամբ 20 րոպե էլ թույլ չէր տալիս պողոտան փակ մնա, սակայն այս ընթացում արդեն 5-րդ օրն է քաղաքացիները փակ են պահել Երևանի գլխավոր պողոտաներից մեկը, սակայն ոստիկանությունը «դեռևս հանդուրժում է»:

Հասկանալի է, որ Երևանում բազմամարդ և խաղաղ ցույցերը առաջին հերթին ձեռնտու է իշխանություններին, քանի որ, ինչպես վերը նշվեց, ՀՀԿ-ում ոգևորված են ԱՄՆ դեսպանի հայտարարությամբ և այս ֆոնին Սերժ Սարգսյանը քննարկում է ունենում ՌԴ տրանսպորտի նախարարի հետ:

Սերժ Սարգսյանն այս իրավիճակում շահող է դուրս գալիս բոլոր առումներով: Նախ ռուսական ընկերության հետ վարվում է այնպես ինչպես «դաշնակցի», արևմուտքին ցույց է տալիս, թե որքան հանդուրժող են Հայաստանի իշխանությունները և որքան բարի՝ ոստիկանությունը, իսկ ժողովրդին համար «իրենք նոքար չեն»: Համենայնդեպս հունիսի 26-ի առավոտյան ոստիկանապետի շուրթերով հնչեց, որ իշխանությունները ժողովրդի ծառան չեն : Սերժ Սարգսյանն այժմ անցնում է գրոհի միջազգային հարթությունում և փորձում է գերտերություններին ապացուցել, որ ինքը ժողովրդավարական երկիր է կառուցում և Հայաստանում դեռևս ամեն ինչ կորած չի:

Ամփոփելով նշենք, որ Սերժ Սարգսյանի իշխանության համար շահեկան է, որ Բաղրամյան պողոտայում ցույց անցկացնող քաղաքացիները բացի էլեկտրաէներգիայի սակագնից որևէ այլ բանի մասին չեն խոսում և չեն պահանջում, իսկ իրեն՝ որպես երկիրը ղեկավարողի, դա ոչ միայն ուրախացնում է, այլ նաև գոհացնում:

Այս պարագայում Սերժ Սարգսյանը ևս մի քանի օր թույլ կտա, որպեսզի Բաղրամյան պողոտան փակված մնա, ապա հիմք ընդունելով աուդիդտի գործընթացը, միջազգային հանրության դրական վերաբերմունքը՝ պողոտան «կազատի» քաղաքացիների ներկայությունից:

Դիտվել է 10,488 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy