Ոստիկանությունը 40-ից ավելի մեքենա է տարել տուգանային հրապարակ. վարորդներն ահազանգում են

ճոՀունիս 26-ի լույս 27-ի գիշերը Երևանի փոքր կենտրոնի  տարբեր փողոցներից  4 տասնյակից ավելի  մեքենաներ ոստիկանությունը հարկադրաբար տեղափոխել է նախ ոստիկանության տարբեր բաժիններ, ապա Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք և մեքենաները մինչ այս պահը (09:40) գտնվում են այնտեղ:

Politik.am-ի թղթակցին դիմած վարորդները պնդում էին, որ իրենց անհիմն պատճառաբանությամբ նախ հրավիրել են ոստիկանության բաժիններ, ապ մեքենաները տարել տուգանային հրապարակ: Ըստ վարորդների՝ իրենց սկզբում ազդանշան տալու համար են  տարել ոստիկանություն, սակայն դեռևս հիմնավոր պարզաբանում չեն ստացել:

10:00-ի դրությամբ պարզվել է, որ մեքենաների թիվը հասել է  100-ի:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Դիտվել է 270 անգամ
 


Այս թեմայով