Մայրաքաղաքի ամենաբանուկ մասերից մեկը նման անմխիթար տեսքում է:
Երևանի Կենտրոն վարչական շրջանում (Փոքր կենտրոն), Մաշտողի պողատայի գետնանցումը Երևանի հակասանիտարական գոտներից է: Մաշտոցի և գլխավոր պողոտայի հատման մասի գետնանցումը դարձել է Երևանի հասարակական զուգարան: Politik.am-ի լուսանկարներում պատկերված է, թե ինչպիսի անբարեկարգ և հակասանիտարական վիճակ է գետնանցումում: Նախկին առևտրի կենտրոնը լքված է, չկա և ոչ մի տաղավար:
Մայրաքաղաքի ամենաբանուկ մասերից մեկը նման անմխիթար տեսքում է, քանի որ ուշադրության չի արժանաննում, իսկ մի թե՞ Երևանի քաղաքապետարանի բյուջեում չկա այդքան գումար, որպեսզի բարեկարգվի այս գետնանցումը:
Մեկնաբանությունը թողնում ենք Երևանի քաղաքապետարանին և Կենտրոն վարչական շրջանին:
Պարզապես հիշեցնենք, որ Երևան քաղաքի բյուջեն կազմում է 77.7 միլիարդ դրամ: